×


Լիլի Ավագյան. «Պսակադրությունս տեղի կունենա Գանձասարում»

Ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանի համար ամառը սկսվել է ճանապարհորոդություններով: Նախ` Հայաստան, այժմ էլ` Ֆրանսիա. այցի մանրամասներն ու լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:

Լիլի Ավագյանը


Երկար տարիներ ԱՄՆ-ում հաստատվելուց հետո սա Լիլիի երրորդ այցն էր հայրենիք: «Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ամեն բան շատ էր փոխվել: Հիշում եմ՝ պատուհանից դուրս նայեցի ու ասացի. “Բարեւ անծանոթ, բայց հարազատ իմ Երեւան”: Ամեն անգամ ավելի ու ավելի եմ կապվում մեր քաղաքի հետ»,- պատմել է Լիլին:

Կարճատեւ այցի ժամանակ հաղորդավարուհին հասցրել է ոչ միայն շրջել Երեւանով, որտեղ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Եռաբլուր, այլեւ գնալ Ղարաբաղ: «Առաջին անգամ էի Արցախում: Սիրահարվեցի այդ հրաշք աշխարհին, չէի ուզում վերադառնալ :) Հիացած էի թե՛ բնությամբ, թե՛ տեսարժան վայրերով: Անսահման շոյված էի արցախցիների ջերմ ընդունելությունից: Ամեն բան այնքան լավ էր, որ որոշեցի. երբ ամուսնանամ՝ պսակադրության  արարողությունը տեղի կունենա Գանձասարում :)»:

Լիլի Ավագյանը


Հայաստանից հաղորդավարուհին եղբոր հետ մեկնել է Ֆրանսիա` ամառային արձակուրդները վայելելու: «2011 թվականից հետո չէի եղել Եվրոպայում, շատ էի կարոտել: Եղբորս հետ որոշեցինք մի փոքր շրջագայություն կազմակերպել` հանգստանալու եւ այնտեղ ապրող մեր բարեկամներին այցելելու համար: Սկսկել ենք Ֆրանսիայից, դեռ չգիտեմ` մեր հաջորդ կանգառը որ երկիրը կլինի»,- նշել է նա:

Լիլի Ավագյանը


Հաղորդավարուհուց տեղեկացանք, որ յուրաքանչյուր նոր երկիր այցելելու ժամանակ անպայման թանագարաններ, պատմամշակությային արժեք ունեցող այլ վայրեր է այցելում: «Փարիզում դեռ միայն հասցրել եմ այցելել Լուվրի թանգարան: Եղել ենք Փարիզի Աստվածամոր տաճարում: Դեռ շատ վայրեր կան, որ նախատեսել ենք լինել, հուսամ՝ ժամանակը կբավականացնի»:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Ավագյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW