Ծննդյան տարեդարձի առթիվ այսօր շնորհավորանքներ է ստանում ու ջերմ բարեմաղթանքներ լսում Լիլի Էլբակյանը: Արդեն 26-ամյա դերասանուհին այս տարի առաջին անգամ մայիսի 11-ին չի արտասվի. “Նախկինում ծննդյանս օրը միշտ տխուր եմ եղել, լացել եմ անպայման, բայց այսօր ուրախ օր է… Երեւի, քանի որ Էլմիս կա, ավելի լիարժեք եմ:)”:
Լիլի Էլբակյանը
Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցի ընթացքում Լիլի Էլբակյանը աղցան էր պատրաստում:).“Ճիշտն ասած, ես, երեխաս, մամաս գրիպով ենք հիվանդացել, բայց քանի որ ունեմ մեծ տատիկներ, որոնք ուզում եմ անպայման գալ, որոշել եմ բարեկամներիս հետ "տնական" ձեւով տարեդարձս նշել”:
Դերասանուհու այսօրվա օրը սկսվել է առավոտյան ժամը 6-ին՝ “Ֆեյսբուք”-ի իր էջում ընկերների բազմաթիվ շնորհավորանքները կարդալով. “Շնորհակալ եմ բոլորին, շատ եմ հուզվել”: Հետո էլ ամուսինը՝ Համոն է անակնկալ մատուցել Լիլիին՝ սիրո խոստովանություններով մակագրված մեծ փուչիկներ նվիրելով. “Էլմիի տրամադրությունն էլ շատ բարձրացավ ստացածս նվերից:)”:
Համոն եւ Լիլի Էլբակյանը
Էլմիրան՝ Համոյի եւ Լիլիի առաջնեկը, առաջին անգամ է մասնակցում մայրիկի ծննդյան տարեդարձին:): “Դուստրս է իմ ամենամեծ նվերը”,-նշել է դերասանուհին ու հավելել հետեւյալը. “Համոն շատ է սիրում անակնկալներ մատուցել: Քանի որ բալիկիս եմ խնամում, խանութներ շատ քիչ եմ գնում, դրա համար այս անգամ հատուկ խնդրել եմ ամուսնուս, որ ինձ խանութներ տանի եւ գնի այն ամենը, ինչ կուզեմ: Ինքն էլ ինձ “սպառնացել” է, թե շուտով իր ծնունդն է, եւ ես ստիպված եմ լինելու երկու անգամ ավելի շատ նվերներ գնել իր համար. hամաձայնել եմ:)”:
Լիլին մեկ այլ բան էլ է խոստովանել:). “Ճիշտն ասած. սկզբից ավտոմեքենա եմ ուզել, հետո հասկացա, որ այդ դեպքում մոտ մեկ տարի սոված կմնանք եւ որոշեցի հագուստներով բավարարվել:)”:
Լիլիի եւ Համոյի դուստրը՝ Էլմին
Դերասանուհին, ինչպես զրույցից պարզ դարձավ, "ամբողջ կյանքը երազել է մեծանալու մասին":). "Երեւի, արդեն կսկսեմ հաշվել տարիները, որովհետեւ երբեք այդպես չեմ վարվել: Ինձ թվում է՝ 18 տարեկանից չեմ մեծանում, հոգեվիճակս էլ է 18 տարեկանի:)”:
Ի դեպ, այսօր “Էդգար Էլբակյան” թատրոնում վերջին անգամ ներկայացվելու է Լիլի Էլբակյանի բեմադրած “Ռոմեո եւ Ջուլիետ”-ը: Դերասանները Լիլիին ասել են, թե այս անգամ “հատուկ իր համար են խաղալու”:):
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:):
Լուսանկարները՝ BRAVO.am-ի, Դավիթ Գալստյանի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: