Լիլի Էլբակյանն այսօր` մայիսի 11-ին, նշում է իր 27-ամյակը: Դերասանուհուն առաջինը շնորհավորել է ռեփեր-դերասան ամուսինը` Համոն` կեսգիշերին նվիրելով ծաղիկներ եւ ոչ միայն.“Երբ Էլմին առավոտյան տեսավ փուչիկներից պատրաստված մարդուկին, շատ հավանեց:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է հոբելյարը` ընդգծելով, որ տոնական օրերին տխրում է.“Ինձ դժվար է ուրախացնել ու զարմացնել”:
Համոն եւ Լիլի Էլբակյանը
Արմեն եւ Աննա Էլբակյանների դուստրը թեեւ չի սիրում նշել իր տարեդարձը, սակայն չնշել չի ստացվում:).“Ծննդյանս օրը միշտ տխուր եմ լինում: Փորձում եմ այնպես անել, որ ինձ վրա ավելորդ ուշադրություն չլինի, որ ավելի շատ չտխրեմ, բայց հարազատ մարդիկ անակնկալներ են պատրաստում…”,-նշել է նա ու հավելել.“Արդեն բոլորին ասել եմ, որ անակնկալներ չեմ սիրում, վատ եմ արձագանքում, կոպիտ ասած` “մանթո” եմ ընկնում եւ կարող է այնպիսի ռեակցիա տամ, որ դիմացինս փոշմանի իր արած անակնկալի համար, այդ պատճառով չեմ ուզում ոչ ոքի վատ վիճակի մեջ դնել”:
Դերասանուհու խոսքով` ավելի շատ սիրում է նվիրել, քան նվեր ստանալ.“Եթե նվիրում են, սիրում եմ նախապես իմանալ, որ ասեմ ինձ պետք է, թե` ոչ, այլապես հետո չգիտեմ` ինչ անել այդ նվերը, ստիպված ես էլ ուրիշներին եմ նվիրում:)”:
Լիլի Էլբակյանը դստեր հետ
Այսօրվա չստացված “անակնկալների” մասին. Քանի որ Լիլին շատ է սիրում ձիերին, Համոն որոշել էր կնոջը տանել ձիարշավարան.“Բայց ասացի, որ չտանի, որովհետեւ էլի կտխրեմ, ինքն էլ, վախենալով, որ դրա պատճառով կվիճեմ, անակնկալը չարեց”:
Լիլի Էլբակյանին ցանկացել են անակնկալ մատուցել նաեւ իր ուսանողները, բայց դրա մասին տեղեկանալով` հրաժարվել է. “Ուզում էին գիշերը փուչիկներով գալ մեր տուն, ես էլ նրանց կատակով ասացի, որ Երեւանում չեմ լինելու, որ չգան: Նախապես մտածում էինք երեք օրով գնալ Ծաղկաձոր, բայց քանի որ Համոն ու ես նկարահանումներով ու ներկայացումներով ենք զբաղված, հանգիստը մեկ ամսով հետաձգել ենք”:
Համոն եւ Լիլի Էլբակյանը
Դերասանուհին նախորդ տարի BRAVO.am-ին պատմել էր, որ հարազատների հետ է տոնելու իր ծննդյան տարեդարձը, բայց այս անգամ մեծ խնջույք չի նախատեսել. “Ոորոշել եմ խաղաղ ծնունդ անցկացնել, չնայած` մայրիկս արդեն առանձին պատրաստվում է, բայց խնդրել եմ, որ խնջույք չկազմակերպի: Ես շատ եմ լարվում, ուզում եմ, որ ուրախ անցնի, հյուրերի համար ամեն ինչ հարմարավետ լինի, իսկ այս տարի չեմ ուզում լարվել ու հոգնել: Երեւի ես ու Համոն պարզապես ինչ-որ տեղ կգնանք ու երկուսով կնշենք”:
BRAVO.am-ը շնորհավորում է Լիլի Էլբակյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: