×


Լիլի Էլբակյան, Համո եւ Էլմի. Հայաստանյան արձակուրդներ :)

Լիլի Էլբակյանը եւ ռեփեր-դերասան Համո Ադիյանն իրենց դստեր` Էլմիի հետ պատրաստվում են հանգստանալ Հայաստանի կուրորտային քաղաքներից Ծաղկաձորում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է դերասանուհին:

Համոն դստեր` Էլմիի եւ կնոջ` Լիլի Էլբակյանի հետ Սեւանում


Ամուսնական զույգն այս ամռան ընթացքում արդեն եղել է Սեւանում եւ Դիլիջանում.“Փոքրիկի հետ Հայաստանում հանգստանալն ավելի հարմար է, ես այստեղ էլ եմ հաճույք ստանում: Հիմնականում արձակուրդն ինձ համար երազանք է, չեմ կարողանում լիարժեք հանգստանալ, քանի որ միշտ զբաղված եմ, իսկ հիմա ամեն օրս երեխայիս հետ եմ անցկացնում”:

Համոյի եւ Լիլի Էլբակյանի դուստրը` Էլմիրան


“Էդգար Էլբակյան” թատրոնի գեղարվեստական ղեկավար Լիլի Էլբակյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ նախապես մտադրված են եղել Եգիպտոս մեկնել, բայց հետո մտափոխվել են.“Քանի որ ինքնաթիռով մեկնելը երեխայի հետ դժվար է, նաեւ Էլմին պատվաստված չէ, որոշեցինք այս տարի էլ չգնալ, մի քիչ էլ մեծանա, մյուս տարի երկրից դուրս կհանգստանանք: Օրինակ, Սեւանում էլ կարելի է հետաքրքիր ժամանց կազմակերպել, շատերը չեն սիրում, բայց ես սիրում եմ մեր լիճը, թեեւ ցուրտ լինելու պատճառով այս անգամ չլողացա”:

Լիլի Էլբակյանն ամուսնու` Համոյի եւ դստեր հետ Սեւանում


Դերասանուհու խոսքով` հայերի` Հայաստանից դուրս հանգիստը կազմակերպելու պատճառներից մեկը նաեւ այն է, որ արտասահմանում գներն ավելի մատչելի են, կամ էլ` նույնը.“Դա մեծ թերություն է, եւ շատերը մտածում են, օրինակ, Եվրոպայում հանգստանան, քան` Ծաղկաձորում”:

BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Էլբակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW