Լիլուն երեկ` հուլիսի 5-ին, դարձել է 30 տարեկան: Անակնկալներ ու նվերներ նրան սկսել են մատուցել դեռ կեսգիշերվանից, իսկ երգչուհու ծնված ժամին` 13:00-ին, տեղի է ունեցել նոր տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան:): “Քեզ”-ը ներկայացրել է նաեւ BRAVO.am-ը:
Լիլուն դարձել է 30 տարեկան
“Պրեմիերայի պահին “Skype”-ով խոսում էի մայրիկիս հետ: Առհասարակ, իմ ծննդյան օրերին թախծոտ եմ լինում, որովհետեւ մի քանի տարի է, ինչ մայրիկիս հետ չեմ նշում… Այս անգամ բացառության կարգով տարօրինակ ուրախ էի:)”,-մեզ հետ զրույցում ասել է հոբելյարը:
Լիլուն նշել է, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ինչպես հարազատների եւ ընկերների, այնպես էլ ծանոթ-անծանոթ երկրպագուների կողմից.“Իմ աշխատավայրում հենց կեսգիշերին ինձ հաճելի պահեր պարգեւեցին. կողքիս էին կնքահայրս եւ կնքամայրս` Արթուրն ու Լուսինեն: “Ֆեյսբուքյան” էջս էլ ողողված է բարեմաղթանքներով լի բազմաթիվ հաղորդագրություններով”:
Լիլուն եւ Նիկ Էգիբյանը
Խոսելով նվերների մասին` երգչուհին ասել է, որ բոլորն էլ գեղեցիկ են եւ յուրօրինակ.“Մայրիկիցս ստացել եմ ոսկյա ականջօղեր, ծաղկեփունջ էր ուղարկել Կրասնոդարում բնակվող երկրպագուս էլ հերթական անգամ ծաղկեփունջ է ուղարկել”:
Լիլուի ծննդյան տարեդարձին
Արդեն երեկոյան Լիլուն շարունակել է նշել իր ծննդյան տարեդարձը երեւանյան ակումբներից մեկում` Նիկ Էգիբյանի եւ մյուս մտերիմների ընկերակցությամբ:):
BRAVO.am-ը եւս շնորհավորում է երգչուհուն եւ երջանկություն մաղթում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: