«Ֆուլ Հաուս» եւ «Դոմինո» նախագծերի երաժշտական համատեղ աշխատանքի մասին պատմել ենք: Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված տեսահոլովակում Լիկա Սալմանյանի բացակայությունը առիթ է դարձել ենթադրելու, որ դերասանուհին դուրս է եկել սիթքոմից, ինչը պարզելու համար էլ քիչ առաջ կապվել ենք նրա հետ:
Լիկա Սալմանյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Լիլիթի դերակատարը հաստատել է լուրը` նշելով հետեւյալը.«Նոր եթերաշրջանում չեմ նկարահանվելու սիթքոմում: Մանրամասների համար, կարծում եմ, ճիշտ կլինի դիմել նախագծի տնօրինությանը»:
Լիկայի խոսքով` «Դոմինո» սիթքոմում հանդես գալն իր համար նոր փորձառություն էր, քանի որ առաջին անգամ էր ներկայանում այդ ձեւաչափի նախագծում: Իսկ ինչ վերաբերում է հանրաճանաչությունը, նշել է, որ փողոցում իրեն դեռ Էմկա են ասում:
Սիրո խոստովանություն Լիկա Սալմանյանին
Տարեսկզբին նա մեկնել է Խարկով`մայրիկի մոտ, վերջերս էլ սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Կիեւի «Մայդան»-ում եւ պատկերում է սիրո խոստովանություն: Լիկան չի ցանկացել բարձրաձայնել, թե ով է հեղինակը, միայն նշել է, որ հաճելի անակնկալ էր.«Անձնականի մասին չեմ սիրում խոսել»:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.aam/
Լուսանկարները`Լիկա Սալմանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: