Լիկա Սալմանյանին հեռուստադիտողը կհիշի “Եռաչափ սեր” սերիալում Անուշիկի դերակատարմամբ: “Արմենիա” TV-ի “Հարազատ թշնամի” նոր սերիալում նա մարմնավորում է արդեն գլխավոր հերոսուհիներից Էմմայի կերպարը: BRAVO.am-ի հետ զրույցում Լիկան նշել է, թե սերիալներն իրեն չեն փոխել, պատմել է մասնագիտության, նախասիրությունների, իրեն չսիրողների մասին եւ ոչ միայն:):
"Հարազատ թշնամի" սերիալում Էմմայի դերակատար Լիկա Սալմանյանը
Սովորում եմ Երեւանի պետական բժշկական քոլեջում: Զուգահեռ ընդունվեցի Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիա, սակայն ժամանակի սղության պատճառով չշարունակեցի ուսումս:
Շատ եմ սիրում բժշկությունը, իսկ դերասանի մասնագիտություն հետագայում ձեռք կբերեմ:
Հեռուստասերիալների բնագավառում “Եռաչափ սեր”-ն իմ առաջին փորձն էր: Այժմ էլ նկարահանվում եմ “Հարազատ թշնամի”-ում: Առաջարկը ստանալուց հետո ծանոթացա կերպարին, որն ինձ շատ դուր եկավ:
"Հարազատ թշնամի" սերիալում Էմմայի դերակատար Լիկա Սալմանյանը
Բավական դժվար էր մի կերպարից անցնել մյուսին, բայց հեշտությամբ հարմարվեցի փոփոխությանը:
Էմման, որին մարմնավորում եմ այս սերիալում, նշանադրված է, սակայն արդեն հոգնել է ընտրյալի խանդից ու աննորմալ սիրուց:
Որոշ առումներով ես եւ էմման նման ենք: Խաղաղ մարդ եմ, չեմ սիրում ցույց տալ այն ամենն, ինչ ունեմ, սիրում եւ հարգում եմ ծնողներիս: Բայց, ի տարբերություն Էմմայի, ես երբեք չեմ անի այն, ինչ ստիպում են ծնողները:
Լիկա Սալմանյանը եւ Լիա Զախարյանը
Կյանքում որոշումներս կայացնում եմ ինքնուրույն:
Բացի սերիալներում նկարահանվելուց, հանդես եմ եկել նաեւ Մարտին Մկրտչյանի “Այս երգը քոնն է” երգի տեսահոլովակում:
Ուրախ մարդ եմ, սիրում եմ պարել: Ժամանակին հաճախել եմ պարի դասընթացների, սակայն չեմ շարունակել մասնագիտանալ այդ ոլորտում:
"Հարազատ թշնամի" սերիալում Էմմայի դերակատար Լիկա Սալմանյանը
Սիրում եւ հաճախ եմ լսում Ջեյմս Բլանտի երգերը:
Ընկերասեր եմ: Հարաբերություններում կարեւորում եմ անկեղծությունն ու նվիրվածությունը:
Կարծում եմ` սերիալներն ինձ չեմ փոխվել:
"Հարազատ թշնամի" սերիալում Էմմայի դերակատար Լիկա Սալմանյանը
Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Հնարավորության դեպքում սիրում եմ օրս անցկացնել ընկերներիս եւ այն մարդկանց շրջապատում, որոնց հետ հաճելի եւ ուրախ է:
Քաղաքում ինձ կարելի է տեսնել ամենուր. հստակ որեւէ վայր չեմ կարող նշել:
Չեմ սիրում նույնություն եւ միապաղաղություն:
Աստղային հիվանդություն ասվածն ինձ համար ուղղակի ծիծաղելի է: Այդ հիվանդությամբ տառապում են նրանք, ովքեր ինքնահաստատման խնդիր ունեն: Ես հաստատ նման խնդիր չունեմ:
"Հարազատ թշնամի" սերիալում Էմմայի դերակատար Լիկա Սալմանյանը
Երկրպագուներ, իհարկե, կան, բայց դեռեւս խենթ արարքներ ու նվերներ չեն եղել:
Համոզված եմ, որ ինձ չսիրողներ եւս ունեմ, բայց դա նորմալ է եւ բնական:
Անձնական կյանքս ինձ համար խիստ անձնական է:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիկա Սալմանյանի անձնական արխիվից եւ Վիտալի Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: