×


Լուիզա Ներսիսյանի կատակը, դատարկ ծրարը եւ “Արտավազդ 2015”-ի հետաքրքիր մյուս դրվագները

Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում տեղի է ունեցել “Արտավազդ” ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս անգամ նվիրված էր Սոս Սարգսյանի 85-ամյակին: Երեկոյին ներկա էին թատերական արվեստի բազմաթիվ գործիչներ, որոնցից շատերը պատմեցին իրենց հուշերը մեծանուն դերասանի մասին:

Լուիզա Ներսիսյանը


“Արտավազդ” մրցանակը շնորհվել է 12 անվանակարգում հաղթողներին, որոնց ընտրել են մրցանակաբաշխության փորձագետները: Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակին արժանացել է Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մրցանակն իր համար անակնկալ էր.“Գիտեի, որ առաջադրել են, սակայն չգիտեի, որ հենց այս անվանակարգում: Ինձ համար շատ կարեւոր մրցանակ է: Սոս Սարգսյանը հաճախ էր խորհուրդներ տալիս ու ինձ մի քիչ շատ էր սիրում: Հաճախ զանգում էր ու ասում, որ իրեն տուն տանեմ, եւ ճանապարհին զրուցում էինք տարբեր բաներից: Այնքան խորհուրդներ ու դասեր եմ քաղել մեր շփումից”:

Լուսինե եւ Արա Երնջակյանները


“Լավագույն կին դերակատար” տիտղոսին արժանացել են Ռուզան Գասպարյանը` «Չորս պատճառ ամուսնության համար» ներկայացման մեջ Քրիստինա Միլմանիի կերպարը մարմնավորելու համար, եւ Լուիզա Ներսիսյանը` “Ամնեզիա”  հոգեբանական դրամայում Լիզայի դերի համար: Մրցանակը ստանալիս դերասանուհին կեսկատակ-կեսլուրջ նշել է, թե ուրախ է, որ այս անգամ ժյուրիի անդամների կարծիքը համընկել է իր կարծիքի հետ:
“Լավագույն տղամարդ դերակատար” անվանակարգում էլ մրցանակ ստացան Կարեն Քոչարյանը` «Ինչպե՞ս  են մարդ դառնում» ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորելու համար, եւ Վիգեն Ստեփանյանը` Լիր արքայի կերպարը կերտելու համար: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս դերն առանձնանում է իր խաղացած այլ դերերից այնքանով, որ նախորդները չի հիշում:).“Երեկ եմ եկել Միացյալ Նահանգներից եւ չէի սպասում, որ մրցանակ կստանամ: Հիմա ներկայացումներում չեմ խաղում, այլ բեմադրում եմ դրանք, իսկ այստեղ խաղալու առաջարկը չմերժեցի, քանի որ հավանել էի նախագիծը”:

Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը

Նարեկ Հայկազյանը


Մրցանակաբաշխության ընթացքում հետաքրքիր պահերն անպակաս էին, դրանցից մեկն էլ եղավ այն ժամանակ, երբ “Լավագույն պիես” անվակարգում հաղթողի անունը հայտարարող դրամատուրգ Կարինե Խոդիկյանը պարզեց, որ ծրարը դատարկ է: Դրանով ժյուրիի անդամները ցանկացել էին նշել, որ հայ դրամատուրգները դեռեւս շատ գործ ունեն անելու:

Ներկայացնում ենք “Արտավազդ 2015”-ի հաղթողների անունները: Ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:


“Lավագույն երիտասարդ դերասանուհի”


Սիրանուշ  Լազյան, «Գիշեր Երզնկայի վրա» /Երիտասարդ Ալիս, Ավա/, Պատանի հանդիսատեսի թատրոն

Անի Ղազարյան,  «Լյու-Բոֆ» /Երիտասարդ կին, ծեր կին, երեխա/, Համազգային թատրոն

“Լավագույն երիտասարդ դերասան”


Նարեկ Հայկազյան, «Դեպք մետրոյում» /Ֆերոնե/, Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն

Արմեն Քուշկյան, «Ապուշը» /Լեւ Նիկոլաեւիչ Միշկին/, Ազատ բեմ

“Լավագույն երիտասարդ բեմադրիչ”


Նարինե Գրիգորյան, «Լյու-Բոֆ», Համազգային թատրոն

“Լավագույն երիտասարդական ներկայացում”


«Թմբկաբերդի առումը» /ըստ Հովհաննես Թումանյանի/ բեմ.` Զառա  Անտոնյան, ԵԹԿՊԻ

“Լավագույն սցենոգրաֆիա”


Անդրանիկ Հարությունյան, «Սիրելի Պամելա», Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

“Երաժշտության լավագույն հեղինակ”


Արթուր Մանուկյան, «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն

“Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար”


Լոլիտա Բուկիա, «…Ինչպես Աստվածները» /Ալեւտինա/, Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

 “Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար”


Հայկ Թորոսյան, «Աշնանային իրիկնամուտ» /Գրիգոր/, Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոն

“Լավագույն կին դերակատար”՝


Ռուզան Գասպարյան, «Չորս պատճառ ամուսնության համար» /Քրիստինա Միլմանի/, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմ. թատրոն

Լուիզա Ներսիսյան, «Ամնեզիա» /Լիզա/, Կամերային թատրոն

“Լավագույն տղամարդ դերակատար” ՝


Կարեն Քոչարյան, «Ինչպե՞ս  են մարդ դառնում» /Եգոր Գլումով/ , Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

Վիգեն Ստեփանյան, «Լիր»/Լիր/, Հայ-վրացական նախագիծ

“Լավագույն ռեժիսուրա”


Գրիգոր Խաչատրյան, «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

“Լավագույն ներկայացում”


«Սիրելի Պամելա», բեմ.` Նարինե Մալյան, Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

“Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակ”


Արման Նավասարդյան, Համազգային թատրոն

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW