Լուիզա Ղամբարյանը երեկ Երեւանի ակումբներից մեկում տոնել է ծննդյան տարեդարձը: Կանացի եւ անչափ կենսուրախ դերասանուհուն 37-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Լուիզա Ներսիսյանը, Անի Երանյանը, Դիանա Գրիգորյանը, Լիկա Սալմանյանը, Իռեն Աբելյանը, Ագնեսա Շահնազարյանը, Տաթեւիկ Ադումյանը եւ շատ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ վերջին տարիներին իր ծննդյան օրը` հունիսի 15-ին, միշտ ելույթ է ունենում, այս անգամ էլ ներկայացման ավարտին հաճելիորեն զարմացել է. “Խոնարհումից հետո գլուխս բարձրացրի եւ տեսա, որ երկրպագուներս բեմ են բարձրացնում տորթ, ծաղիկներ եւ խնամքով պատրաստված պատվոգիր` արժանացնելով “Բեմի թագուհի” կոչմանը: Շատ շոյվեցի նրանց վերաբերմունքից ու ջերմությունից”:
Լուիզային անակնկալ են մատուցել նաեւ ամուսինն ու դուստրը.“Երբ հասա տուն, բոլոր լույսերն անջատված էին, քայլեցի դեպի հյուրասենյակ, որտեղ “թաքնված” հայր ու աղջիկ անակնկալի բերեցին ինձ իրենց բացականչություններով եւ շնորհավորանքներով: Գաբիի պատրաստած սեղանն աննկարագրելի անկեղծ ու մանկական էր. օգտագործել էր ձեռքի տակ ընկած ամեն բան:)”:
Ինչ վերաբերում է երեկվա աղջկական խնջույքին, այն նախաձեռնել էր “Հարազատ թշնամի” սերիալի անձնակազմը.“Ես եւ ընկերներս հաճելի ժամանակ անցկացրինք, ջերմ խոսքեր լսեցի, գիրք, օծանելիք, զարդեր եւ այլ նվերներ ստացա: Երեկոյի ավարտին փչեցի նաեւ տորթի մոմերը` չմոռանալով երազանք մտապահել”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին:):
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: