Լուսինան եւ ընտրյալը` Գառնիկ Առաքելյանը, ինչպես արդեն պատմել ենք, նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին իրենց միությունն ամրագրեցին ամուսնությամբ: Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Այսօր արդեն ուրախ ենք նրանց ընտանիքին վերաբերող բարի լուր հայտնել:):
Լուսինան դուստր է ունեցել
Երգչուհին առաջին անգամ մայրացել է: Փոքրիկ աղջնակը լույս աշխարհ է եկել օգոստոսի 26-ին: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Լուսինայի պրոդյուսեր Սեւակ Մաջարյանը:
Լուսինայի եւ Գառնիկ Առաքելյանի պսակադրությանը
BRAVO.am-ը շնորհավորում է Լուսինային եւ Գառնիկին` ծնողներ դառնալու կապակցությամբ, իսկ նրանց դստեր անունն ու այլ մանրամասներ կփորձենք ներկայացնել առաջիկայում:
BRAVO.am
Լուսանկարները` "IQ" ամսագրի, pahooo բլոգի, Լուսինայի եւ Գառնիկի անձնական արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: