Լուսինե Աղաբեկյանը, որն այսուհետեւ ներկայանում է Լուսի բեմական անվամբ, անիմացիոն նոր հոլովակ ունի: Երեկ “Սինեմա Սթար”-ում էին հավաքվել երգչուհու գործընկերներն ու մտերիմները` պրեմիերայից առաջ դիտելու երկու տարվա ընթացքում ստեղծված տեսահոլովակը, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:
Լուսին
“Վերջին մեկ շաբաթում ես ու ամուսինս գրեթե չենք քնել ու մասնագետների հետ մոնտաժով ենք զբաղվել: Գրաֆիկական բարդ աշխատանքի պատճառով պրեմիերան անընդհատ հետաձգում էինք, ինչ-որ խոչընդոտներ էին լինում: Այն ավելի շատ նման է ֆիլմի, քան տեսահոլովակի: Դիտելուց հետո կհասկանան` ինչու այսքան երկարաձգվեց”, -BRAVO.am-ին ասել է Լուսին:
Արամայիսն էլ հավելել է հետեւյալը.“Այդպիսի գրաֆիկական գործ անելու համար երկար ժամանակ է պահանջվում: Թրենդներին հետեւելով` մենք նոր լուծումներով ենք աշխատել: Դիտելուց մարդիկ կհասկանան, որ չհոգնեցնող ու աշխատատար տեսահոլովակ է”:
Լուսին եւ Էրիկը
Ռիչարդ Մադլենյանի հեղինակած “Հիմա” հաուս ոճի երգի տեսահոլովակը կլինի հայալեզու եւ անգլալեզու տարբերակներով: Երգչուհին իր չորրորդ տեսահոլովակում տեղափոխվել է անիմացիայի աշխարհ, նրա կողքին են հայտնվել հոլիվուդյան ֆիլմերի ու մուլտֆիլմերի հայտնի կերպարներ, ինչպիսիք են Շրեկը, Սարդ-մարդը եւ այլք: Լուսինեն կերպարանափոխվել է 7-8 անգամ, զգեստների ոճի հարցում նրան օգնել է քույրը.“Կան պատերազմի դրվագներ, որտեղ ես զինվոր եմ, հետո արեւ եմ դառնում եւ այլն: Նկարահանման ժամանակ ծիծաղելի բազմաթիվ իրավիճակներ են եղել, օրինակ` որսորդ հերոսի ճտքակոշիկները երկու չափս փոքր էին, ամեն անգամ տեսնելով, թե ինչպես է հանում-հագնում, լիցքաթափվում էինք:)”:
Ռոլանդ Պողոսյանը, Լուսին եւ Լայանան
Լուսիի խոսքով` տեսահոլովակի ստեղծման վրա ծախսել են շուրջ 50.000 դոլար. “Ֆինանսական կողմն էլ այն պատճառներից մեկն է, որ պրեմիերան այսքան հետաձգվեց”:
Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը տեղեկացրել է, որ “Հիմա” երգի տեսահոլովակը համացանցում եւ հեռուստաեթերում կհայտնվի Ամանորից հետո` հունվարին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: