Լուսինե Թովմասյանի եւ Արթուր Հովհաննիսյանի դուստրը ծնվել է դեկտեմբերին, սակայն մինչ առաջին տարեդարձը ծնողները նրա համար տոն են կազմակերպում ամեն ամիս: Գեղեցկուհու առաջնեկն օրերս դարձել է 6 ամսական:
Լուսինե Թովմասյանը` դստեր հետ
BRAVO.am-ի հետ զրույցում Լուսինեն նշել է, որ աղջնակի ծննդյան օրը հյուրընկալում է հարազատներին, դուստրն էլ փչում է տորթի մոմերը.«Ամեն ամիս փորձում եմ օրը հիշարժան դարձնել: Քույրս ու մայրս մեզ հյուր են գալիս, միասին տորթիկ ենք ուտում: Նրանք Արինային միշտ նվերներ են բերում:)»:
Լուսինե եւ Իրինա Թովմասյանները` Արինայի հետ
Այս անգամ նորաթուխ մայրիկին օգնել է նախապատրաստվել խնջույքին քույրը` Իրինա Թովմասյանը: Արինայի տորթը եղել է արեւի տեսքով.«Արինան շատ ժպտերեսիկ է, եւ մենք նրան հաճախ արեւիկ ենք ասում, դրա համար էլ որոշեցինք այս ամսվա տորթն արեւի տեսքով պատվիրել»:
BRAVO.am-ը Արինային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Լուսինե Թովմասյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: