×


Խամաճիկների թատրոնը Լիլի Էլբակյանի թեթեւ ձեռքով վերածվել է հեքիաթային Լապլանդիայի :)

“Թեեւ ճանապարհը երկար է, մեկ է` ես պետք է տեսնեմ: Թեեւ ճանապարհը դժվար է,  մեկ է` ես պետք է գտնեմ…”. եթե ձեր փոքրիկն էլ երազում է Լապլանդիայի մասին, ապա պարգեւեք նրան այդ հեքիաթը` մինչեւ դեկտեմբերի 28-ը, հետո էլ հունվարի 3-ից 11-ը նրա հետ այցելելով Երեւանի խամաճիկների թատրոն:): 

"Համեցեք Լապլանդիա" ներկայացման պրեմիերային


Որպեսզի երեխաներն իրենց զգան իսկական Լապլանդիայում, ջանք չի խնայել “Համեցեք Լապլանդիա” բեմադրության հեղինակ եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանը: “Ներկայացման գաղափարը ծնվել է անցած տարվա ամանորյա ներկայացումից: Այն ժամանակ Ձմեռ պապիկի օգնականը մեկ բարի մոխ էր, որին մեր փոքրիկ հանդիսատեսները շատ սիրեցին: Այդ պատճառով որոշեցինք նոր ներկայացման մեջ ներառել բարի շատ մոխերի”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Համոն եւ Լիլի Էլբակյանն իրենց դստեր` Էլմիի հետ


Ինչպես Լիլին է նշել, ներկայացումը ուսուցողական է եւ շատ մոտ աստվածաշնչյան թեմային. “Մոխուս Հպարտը ընդվզում է Մոխուս 2013-ի դեմ`փորձելով գողանալ նվերները: Այս մասին իր կախարդական հայելու միջոցով իմանում է Ձյունե թագուհին եւ, հիմարացնելով չար Մոխին, գողանում է նվերները: Ինչպես բոլոր հեքիաթներում, բարին վերջում կարողանում է հաղթահարել շատ ու շատ փորձություններ”:

"Համեցեք Լապլանդիա" ներկայացման պրեմիերային


Ի դեպ, “Համեցեք Լապլանդիա”-ի բոլոր չար հերոսները ներկայացման վերջում բարիանում են. բեմադրող ռեժիսորի խոսքով` Ամանորին հրաշքներ են կատարվում. “Երեխաները չարին պաշտպանելու միտում ունեն, այդ պատճառով ցանակացել եմ չարին էլ բարիացնել, որ երեխաները դաստիարակվեն բարու ոգով”:

"Համեցեք Լապլանդիա" ներկայացման պրեմիերային


Լիլի Էլբակյանի ամուսինը` ռեփեր Համոն, նույնպես խաղում է ներկայացման մեջ: Նախորդ տարի նա բարի մոխի դերում է եղել, այս տարի` հրամանատար մոխ է:): “Համեցեք Լապլանդիա”-ի երաժշտական ձեւավորումը կատարել է ռոք-երգչուհի Էվա Ոսկանյանը: 

"Համեցեք Լապլանդիա" ներկայացման պրեմիերային


Նշենք նաեւ, որ երեխաները, նկարելով իրենց պատկերացրած Լապլանդիան եւ այն տանելով թատրոն, հնարավորություն կստանան մասնակցել հունվարի 13-ին կայանալիք ցուցահանդեսին, որի ժամանակ նաեւ կհայտարարվեն հաղթող աշխատանքները:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW