×


Խորեն Լեւոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի եւ մյուսների անակնկալն Արաքսյա Մելիքյանի 35-ամյակին

Արաքսյա Մելիքյանը դարձել է 35 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին ասել է, որ առաջին շնորհավորողները դերասան Լեռնիկ Հարությունյանն ու նրա կինն են եղել. «Ուղիղ կեսգիշերին հյուր եկան: Նրանց այցը հաճելի անակնկալ էր ինձ համար: Առավոտյան էլ մի շարք հյուրեր ունեցա. չգիտեի, որ հորաքույրս Եվրոպայից եկել է: Մտերիմներիս հետ մինչեւ կեսօր նշելուց հետո, ամուսնուս եւ երեխաներիս հետ եկա Ծաղկաձոր»:

Անակնկալներն այսքանով չեն ավարտվել.«Ծաղկաձորում մեր հանգիստն էինք վայելում, երբ գիշերը Խորեն Լեւոնյանը, Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը, Լեռնիկ Հարությունյանն ու կինը մեզ հյուր եկան: Նրանց այցը շատ երջանկացրեց ինձ: Ուրախ ժամանակ անցկացրինք»:

Արաքսյա Մելիքյանի 35-ամյակին


Տոնական տորթի մոմերը փչելիս դերասանուհին հանգիստ կյանք է ցանկացել. «Միգուցե տարօրինակ հնչի, բայց ես նյութական ոչինչ չեմ ցանկանում, փառք Աստծո, լավ ընտանիք ունեմ, սիրելի աշխատանք, սիրելի դերեր, վստահ եմ՝ դեռ ավելի լավ կերպարներ եմ մարմնավորելու: Այժմ միայն խաղաղ կյանք եմ ուզում իմ ու հարազատներիս համար»:

Խոսելով նվերներից՝ հոբելյարն ասել է, որ ամուսինը՝ դերասան Անդրանիկ Զաքարյանը, ընտանեկան հանգիստ է նվիրել, իսկ հորաքույրը՝ թանկարժեք ժամացույց, որ վաղուց էր հավանել:

Անդրանիկ Զաքարյանը եւ Արաքսյա Մելիքյանը


Արաքսյան մտաբերել է նաեւ իր 30-րդ տարեդարձը.«Այդ օրն անսովոր զգացողություններ ունեի, ինձ թվում էր՝ աշխարհի վերջն է, ծերացել եմ, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ անիմաստ զգացողություններ եմ ունեցել, ուրախ կյանքը 30-ից հետո նոր սկսվում է:)»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արաքս Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին