Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի ընտանիքը համալրվել է եւս մեկ երեխայով: Ուրախ ենք հայտնել բարի լուր, որ դերասանուհին երկրորդ անգամ մայրացել է: Զույգի որդին ծնվել է հոկտեմբերի 22-ին, ժամը 13:30-ի սահմաններում:
Համոն եւ Լիլի Էլբակյանը
Քիչ առաջ Լիլիի հայրը` ռեժիսոր, դերասան Արմեն Էլբակյանը BRAVO.am-ին հայտնել է, որ փոքրիկին անվանակոչել են Էդգար` ի պատիվ Լիլիի` կյանքից վաղաժամ հեռացած եղբոր.“Երբ իմացա` արդեն ծնվել է, երեխայի պես հուզվեցի: Աննան այս պահին Լիկայի մոտ է, իսկ ես դեռ միայն լուսանկարով եմ տեսել: Եռուզեռի մեջ ենք, Լիկային պետք է սնունդ տանենք, հետո միասին կնշենք”:
Լիկայի եւ Համոյի որդին` Էդգարը
Արմեն Էլբակյանի հետ հեռախոսազրույյցի ընթացքում նրա կողքին էր ավագ թոռնուհին` Էլմիրան, որը եւս ցանկություն հայտնեց մեզ հետ զրուցելու:): Աղջնակը նշեց, որ կարոտել է մայրիկին եւ շատ է ուզում իր եղբորը տեսնել.“Ապերիկ եմ ունեցել, անունը Էդգարիկ է: Կաթիկ կտամ, որ մեծանա: Խաղալիքներս չեմ տա, որ խաղա, մենակ մեքենա կտամ:)”:
BRAVO.am-ը շնորհավորում է Լիլիին եւ Համոյին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Դավիթ Գալստյանի, BRAVO.am-ի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: