×


Ծնվել է Մառա Սարուխանյանի առաջնեկը

BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Մառա Սարուխանյանը բալիկի է սպասում: Ուրախ ենք հայտնել, որ դերասանուհու առաջնեկը ծնվել է: Մառան ամուսնուն՝ Առնոլդին, դուստր է պարգեւել: Նորաթուխ մայրիկը մեզ հետ զրույցում ասել է, որ ինքն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում եւ արդեն դուրս են գրվել ծննդատնից:

Մառա Սարուխանյանը


52 սմ հասակով եւ 3,430 գ քաշով ծնված բալիկին անվանակոչել են Ալեքսանդրա. «Աղջկաս անունն ամուսնուս հետ ենք ընտրել: Անկեղծ ասած, փոքր տարիքից սիրել եմ այդ անունը, երեւի դրանում դեր է խաղացել նաեւ այն փաստը, որ հայրիկիս անունն Ալեքսանդր է»,-պատմել է Մառան:

Փոքրիկի ծննդից հետո մայրիկի կյանքն ամբողջությամբ փոխվել է.«Այժմ ապրում եւ շնչում եմ այլ զգացմունքներով: Աստծո կողմից ամենամեծ նվերն է իմ կյանքում եւ սրտանց ուզում եմ՝ յուրաքանչյուր կին զգա այս ամենը: Այժմ մայր եմ եւ ինձ համար առաջնայինը փոքրիկս է, իսկ ամուսինս եւ ընտանիքիս բոլոր անդամները ինձ հետ հավասար հոգ են տանում նրա մասին»:

Մառա Սարուխանյանն՝ ամուսնու հետ


Խոսելով ամուսնու եւ դստեր առաջին հանդիպման մասին՝ Մառան ասել է.«Շատ զգացմունքային տեսարան էր: Ամուսինս շատ երջանիկ է, իրեն լիովին նվիրել է փոքրիկին»:

BRAVO.am-ը նորածին Ալեքսանդրային եւ բոլոր փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն է մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW