BRAVO.am-ն ամիսներ առաջ առաջինն է տեղեկացրել, որ Սամվել Թոփալյանը պատրաստվում է կրկին հայր դառնալ: Եվ ահա ուրախ ենք հայտնել, որ դերասանի երկրորդ բալիկը երեկ ծնվել է:
Սոնան ամուսնուն դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 50սմ հասակով եւ 3.4կգ քաշով: Աղջնակին անվանակոչել են Արփեն.«Շատ էի ուզում հայկական անուն տալ նրան: Ընտրեցի Արփեն անունը, կինս միանգամից չհամաձայնեց, սակայն քննարկման արդյուքնում կարողացա մտափոխել»,-մեզ հետ զրույցում պատմել է Սամվելը:
Նա տեղեկացրել, է, որ կինն ու դուստրն իրենց լավ են զգում, սակայն դեռ չի գրկել երեխային.«Պարզվում է՝ մեր հանրապետությունում շատ մարդիկ ցանկացել են, որ իրենց բալիկները կեսարյան հատումով ծնվեն 16.11.16-ին: Հիվանդանոցում շատ էին ծնունդները, այդ պատճառով էլ այժմ շտապում եմ տեսնել կնոջս ու նորածին աղջկաս»:
BRAVO.am-ը Արփենին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: