×


Ծովինար Մարտիրոսյան.“Երեխայիս ծնվելուց հետո երջանկությունից սկսեցի բարձր ձայնով արտասվել”

Ծովինար Մարտիրոսյանի եւ Նարեկ Հայկազյանի ընտանիքում մարտի 13-ին ծնվել է երկրորդ արու զավակը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել գիշերը ժամը 2-ի սահմաններում, իսկ այդ պահին դերասանուհու կողքին են եղել ինչպես ամուսինն, այնպես էլ մտերիմները` Անի Պետրոսյանը, Հովհաննես Դավթյանը, Ռոման Բաբայանը, Գնել Ուլիխանյանը եւ ուրիշներ.“Ընկերներս ծննդատանը հավաքվել ու ինձ ոգեւորում էին, նույնիսկ բարձրացան վերեւ, առաջինը նրանք են տեսել: Երեխայի ծնվելուց հետո երջանկությունից սկսեցի բարձր ձայնով արտասվել”:

Ծովինար Մարտիրոսյանը երկրորդ անգամ մայրացել է


Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան-ամուսինների երկրորդ որդին Նարեկի ցանկությամբ կրում է Ծովինարի հայրիկի անունը` Արշակ: Ի դեպ, մեր զրույցի ժամանակ դերասանների մտերիմ ընկերները նրանց տանն էին.“Մենք ավանդական քառասունք ասվածը չենք պահում, որովհետեւ հարազատ մարդկանց առջեւ չեմ կարող տան դռները փակել: Միասին տոնում ենք ընտանեկան երջանկությունը”:

Ծովինարի փոխանցմամբ` հեշտ ու թեթեւ ծննդաբերություն է ունեցել.“Այնքան ուրախ օր էր, շատ շնորհակալ եմ բուժանձնակազմին հոգատար վերաբերմունքի համար: Ամենակարեւորը շնորհակալ եմ Աստծուն, որ նման գանձ ունեցա: Ամեն ինչ այնքան բարեհաջող անցավ, որ երկու օր հետո ոչ միայն եկանք տուն, այլեւ հասցրել եմ գնումների գնալ ու երեխայի համար եւս մի քանի պարագա ձեռք բերել”:

Անրին համբուրում է նորածին եղբոր թաթիկը :)


Ինչպես պատմել է 29-ամյա դերասանուհին, ավագ տղան, նորածին եղբորը տեսնելով, մի քիչ զարմացել է, քանի որ ավելի մեծ է պատկերացրել: Անրին մեզ հետ զրույցում ուրախությամբ նշել է, որ փոքրիկ եղբայրն իրեն է նման:).“Թողնում են, որ գրկեմ, շատ խելոք է, արդեն սիրում եմ, պաչիկ եմ անում: Ես իմ բոլոր խաղալիքներն, իմ ամեն ինչը կտամ նրան”:

Դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը


Ծովինարի խոսքով` առաջնեկի ծննդաբերությունն ավելի բարդ է անցել, բայց երկուսի դեպքում էլ անսահման հաճելի զգացողություն է ունեցել.“Քեզ կարեւոր մարդ ես զգում, որ մայրանալու առաքելությունը կատարել ես, փառք Տիրոջը, որ իմ երջանկությունը կրկնապատկեց: Հրաշք երեւույթ է, թող բոլոր ընտանիքներում առողջ մանուկներ ծնվեն:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Ծովինար Մարտիրոսյանին եւ Նարեկ Հայկազյանին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW