×


Ծովինար Մարտիրոսյանի հղիության լուրը կեղծ է

Տոնական օրերին հրապարակված ընկերախմբի լուսանկարը Ծովինար Մարտիրոսյանի համար դարձել է իսկական գլխացավանք: Բանն այն է, որ շատերին թվացել է, թե դերասանուհին պատրաստվում է կրկին մայրանալ, ուստի շտապել են թեման քննարկման առարկա դարձնել:

Ծովինարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց ընտանիքում համալրում չի սպասվում: «Նախորդ տարի շատ էի հյուծվել եւ որոշեցի փոքր-ինչ գիրանալ, ինչն էլ ստացվեց, պարզապես մարդկանց մոտ ասոցացվեց հղիությամբ»,-պարզաբանել է նա:

Ծովինար Մարտիրոսյանը


Դերասանուհին ասել է, որ անհաջող լուսանկարից հետո ստիպված է եղել շատ նամակներ անպատասխան թողնել.«Որոշ մարդիկ նույնիսկ մտածում են, թե ստում եմ այս թեմայի շուրջ»:

Նա տեղեկացրել է, որ տոնական օրերին թատրոնում զբաղված է եղել մանկական ներկայացման մեջ, եւ դժվար թե հղի ձյունանուշ լիներ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ծովինար Մարտիրոսյանի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport