×


Կայացել է «Առաջին դեմք» ֆիլմի արցախյան պրեմիերան

Ապրիլի 1-ին Երեւանում տեղի ունեցած պրեմիերայից որոշ ժամանակ անց «Առաջին դեմք» կինոկատակերգությունը ցուցադրվեց Գյումրիում, Լոս-Անջելեսում, եւս մի քանի վայրերում։

Կայացել է «Առաջին դեմք» ֆիլմի արցախյան պրեմիերան


Օրերս կայացել է ֆիլմի առաջին պաշտոնական ցուցադրումը ՝ Ստեփանակերտում, որին ներկա է եղել միայն ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը։ BRAVO.am-ի հետ զրույցում Հրանտը հայտնել է, թե ինչու է միայնակ եղել արցախյան պրեմիերային եւ ինչ արձագանք ունի ֆիլմը։

«Ես Հայաստանում չէի, Արցախ մեկնելուս նախորդ օրն եմ վերադարձել։ Պատճառը զուտ տեխնիկական էր, նախապես չէինք պլանավորել եւ դերասաններին չէինք զգուշացրել, որ կարողանային գրաֆիկով հարմարեցնել»,- ասաց «Ուրիշի փոխարեն», «Առաջին դեմք» կատակերգությունների ռեժիսորը։

Հրանտ Երիցկինյանը


Նրա խոսքով՝ առաջին դիտումից հետո ներկաների կողմից դրական խոսքեր է լսել, ոչ ոք ֆիլմի ընթացքում կինոդահլիճից դուրս չի եկել. «Ամեն տարածաշրջանում իրենց բնորոշ խառնվածքով են դիմավորում, բախտավոր եմ, որ ֆիլմը մինչ օրս լավ է ընդունվել։ Տարբեր միջավայրերում եղել են քննարկումներ, քննադատություններ, մարդիկ նկատողություն են արել, ոմանց տեսակետը հաշվի եմ առել, որոշ դեպքերում հաշվի չեմ առել, քանի որ ես  այդ տեսարանների մասին այլ կարծիք ունեմ»։

«Առաջին 5-6 անգամ դիտելիս շատ էի մտածում թերությունների մասին, թե ինչը կուզենամ փոխել, հիմա ակամա աչքիս համար սովորական է դարձել, բայց կան բաներ, որ այլ կերպ կներկայացնեի»,- նշեց Հրանտը, հավելելով, որ այս շրջանում գովազդային հոլովակներ է նկարահանում, նաեւ նախապատրաստվում է իր 3-րդ գեղարվեստական ֆիլմին, որը կնկարահանվի ձմռան:

Արամ MP3-ն ու Յուրա Մովսիսյանը


«Առաջին դեմք»-ի համապրոդյուսեր Սիլվա Մեսրոպյանը տեղեկացրեց, որ ֆիլմը հեռուստատեսությամբ դեռ չի ցուցադրվի, քանի որ այն մեծ էկրանին շուտով կցուցադրվի ԱՊՀ երկրներում եւ եվրոպական որոշ քաղաքներում։

BRAVO.am
Լուսանկարները՝ «Առաջին դեմք» ֆիլմի արխիվից
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW