Սերիալներից եւ հեռուստատեսային այլ նախագծերից հայտնի Կարեն Ասլանյանի սիրավեպը, որին BRAVO.am-ն անդրադարձել էր ամիսներ առաջ, պարզվում է, ավարտվել է: Նա մեզ հետ զրույցում հաստատել է բաժանության լուրը.“Մոտ մեկ ամիս է` միասին չենք: Հասկացանք, որ իրար համար չենք: Հիմա, ինչպես ասում են, սիրտս ազատ է”:
Կարեն Ասլանյանը
Խոսելով գործնական նորություններից` դերասանը նշել է, որ վերջերս ավարտվել է իր մասնակցությամբ “Լույսի պահապանը” սերիալը, սակայն հեռուստադիտողին երկար սպասեցնել չի տա, քանի որ առաջիկայում նախատեսում է նկարահանվել նոր սերիալում, ինչպես նաեւ գեղարվեստական ֆիլմում, որոնց մասին կխոսի ավելի ուշ:
Կարենը տեղեկացրել է, որ թատրոնում հանդես գալու առաջարկ է ունեցել, որը, սակայն, ժամանակի սղության պատճառով մերժել է.“Դրա համար ժամանակ եւ մեծ նվիրում է պետք, ինչին, ցավոք, դեռ պատրաստ չեմ”:
Կարեն Ասլանյանը
Անդրադառնալով սերիալներին` Կարենը նշել է, որ դերասանական իր կարիերայում մեծ դեր է խաղացել “Շանթ”-ի “Անցյալի ստվերներ”-ը, որի շնորհիվ էլ ճանաչում է ձեռք բերել.“Քանի որ միշտ դրական կերպարներ եմ մարմնավորել, հիմա երազում եմ գեղարվեստական ֆիլմում բացասական դերի մասին: Այն դերասաններից չեմ, ովքեր վազում են ամեն առաջարկի հետեւից: Վերջերս մերժել եմ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, որովհետեւ չհավանեցի կերպարը: Այն թեեւ գլխավոր էր, սակայն ասելիք չուներ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: