«Արամմա» կատակերգության ռեժիսոր եւ պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը երեկ մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ֆիլմի ամերիկյան պրեմիերային, որը տեղի կունենա հունվարի 22-ին` Գլենդելի «MGN Five Star» կինոթատրոնում։
«Արամմա» ֆիլմի երեւանյան պրեմիերային
Նա թռիչքից ժամեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել է, որ ֆիլմի անձնակազմից միայն ինքն է ներկայանալու ամերիկաբնակ հայերին.«Իմ կինոն թեւիս տակ դրած գնում եմ: Առաջին անգամ եմ մենակ գնում, եւ Լոս Անջելեսում ապրող ընկերներս ուրախացել են, որ շատ ժամանակ կունենանք միասին շփվելու։ Տարբեր նախագծեր ու գաղափարներ ունեմ, այս ընթացքում կբանակցեմ եւ միգուցե լավ նորություններ ունենամ հայտնելու»։
Դեկտեմբերին մեծ էկրան բարձրացած «Արամմա» ֆիլմի հեղինակը հայտնել է, որ Հայաստանի կինոթատրոններում ցուցադրությունները շարունակվում են, այդ պատճառով դեռ հստակ չգիտի, թե երբ կհեռարձակվի հեռուստատեսությամբ.«Մեր ֆիլմն ունի հանդիսատես, թեեւ հեռուստատեսային գովազդ գրեթե չենք արել. լավ ֆիլմի դեպքում մարդիկ իրար խորհուրդ են տալիս եւ գնում դիտելու»։
Ժաննա Բուտուլյանը եւ Կարեն Բաբաջանյանը` «Արամմա»-ի նկարահանումներին
Անդրադառնալով «Արամմա» ֆիլմի եւ «Քարե դարդ» սիթքոմի նմանությունների մասին քննարկումներին՝ Կարեն Բաբաջանյանը նշել է, որ դրանք միմյանցից լիովին տարբերվում են, միակ նմանությունն այն է, որ գլխավոր հերոսը հայտնվում է այլ քաղաքակրթությունում.«Ես տեսել եմ սիթքոմը, չեմ համեմատի, որովհետեւ միայն հանդերձներն են նման։ Դիտելուց հետո հանդիսատեսը հասկանում է, որ նման չեն իրար։ Մենք նկարահանել ենք Լաստիվերում՝ բնության մեջ, ոչ թե տաղավարում՝ պատերի արանքում, նկարել ենք ամռանը՝ մինչեւ սիթքոմը։ Առհասարակ, ինձ հետ կապ ունեցած ցանկացած մարդու գործունեությանը հետեւում եմ։ Վաչեն ու Արմուշը նկարահանվում են սիթքոմում, բայց այդ մասին մենք չենք խոսել, ճիշտն ասած՝ նրանց հետ խոսելու ցանկություն էլ չունեմ»։
BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Բաբաջանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: