BRAVO.am-ը մեկ անգամ արդեն անդրադարձել է Բելգիայում բնակվող ազգությամբ հայ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանին (Karine´ Ohanian), որը, ինչպես նշել է մեզ հետ զրույցում, արդեն մի քանի տարի է` հայտնի է որպես տարբեր բրենդերի գովազդային դեմք:
Կարինե Օհանյանը
Այս անգամ Կարինեն Բրյուսելի հայտնի 2 ակումբի` “Terrasse de l'Hippodrome”-ի եւ “Mirano”-ի, ամառային շրջանի բացման հատուկ հյուրն է եղել: Երեկույթի շրջանակում նա հանդիսացել է “Sapph” ներքնազգեստի, “Bubbel’s” զարդերի եւ “Moet & Chandon” շամպայնի բրենդերի գովազդային դեմքը:
Երգչուհի-մոդելն ասել է, որ երեկույթն իրականացվել է “Եղիր պերճաշուք” կարգախոսի ներքո. “Մեծ բավականություն ստացա այդ նկարահանումներից: Եվ վստահ եմ, որ առաջիկայում կայանալիք “Be Chic” մեծ միջոցառումը եւս հրաշալի կանցնի”:
Կարինե Օհանյանը ներքնազգեստ եւ շամպայն է գովազդում
Կարինեն տեղեկացրել է, որ ներկայումս զբաղված է իր երգերի ձայնագրմամբ. “Հուլիսի վերջին Միացյալ Նահանգներում, ապա այլ մի շարք երկրներում կթողարկվի սինգլս”:
Ի դեպ, երգչուհին տասնյակ տարիներ չի եղել Հայաստանում եւ նախատեսում է ամառային իր այս արձակուրդն անցկացնել հայրենիքում:
Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Կարինե Օհանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: