Ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Հունաստանում ամուսնացան երգչուհի-մոդել Կարինե Օհանյանն ու հույն երգիչ Ջեյսոնը։ R’n’B եւ Pop ոճերում հանդես եկող Keyoh-ը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ամուսնական կյանքի մասին եւ տրամադրել հարսանեկան լուսանկարներից.«Հիմա իրար ավելի ենք սիրում ու ավելի կապված ենք։ Մեզ շատ էին ասում, որ միասին ապրելուց հետո ամեն ինչ կփոխվի։ Իհարկե, որոշ չափով համաձայն եմ, բայց, փառք Աստծուն, փոխվել է միայն դեպի լավը»։
Կարինե Օհանյանը եւ հույն երգիչ Ջեյսոնն ամուսնացել են
Զույգը մեղրամսից հետո պլանավորում է բնակություն հաստատել Միացյալ Նահանգներ.«Կապրենք Լոս Անջելեսում կամ Սան Ֆրանցիսկոյում։ Ամուսնական կյանքը չի խանգարում մեր աշխատանքին, ամեն հարցում Ջեյսոնը կողքիս է, իրար շատ ենք օգնում»։
Հույն երգիչ Ջեյսոնի եւ Կարինե Օհանյանի հարսանիքին
Կարինեն երաժշտական դադար չի վերցրել եւ երկու շաբաթ անց կնկարահանի նոր տեսահոլովակ.«Աշխատել եմ Կիպրոսում շատ հայտնի դիջեյ Livin R-ի հետ։ Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա երգը կհնչի նոյեմբերին։ Նաեւ կլինեմ «MaTuVu»-ի շապիկին, որը բելգիական բարձրակարգ ֆեշն-ամսագիր է։ Ֆոտոշարքն իրականացրել ենք հարսանիքից մեկ շաբաթ հետո»։
Կարինե Օհանյանի հարսանիքին
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: