Բելգիաբնակ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանը, որի բեմական անունն է Ke՛yoh, շարունակում է իր մոդելային կարիերան, սակայն դեբյուտային “KO Love” տեսահոլովակից հետո այժմ կենտրոնացած է իր երկրորդ երգի տեսահոլովակի թողարկման աշխատանքների վրա. պրեմիերան նախատեսվում է մեկ ամսից:
Կարինե Օհանյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի
“Shining Star” R’n’B/Pop ոճի նոր երգը, ինչպես եւ նախորդը, գրել է հենց երգչուհին: Նրա փոխանցմամբ` այն սիրո եւ զվարճանքների մասին է.“Պարային ռիթմերն ինձ հարազատ են: Ի տարբերություն “KO Love”-ի, այս մեկն ավելի ակումբային է”,-BRAVO.am-ին հայտնել է մեր հայրենակցուհին:
Կարինեի ոճաբանը քույրն է` Աննա Օհանյանը, որը Բելգիայում ստեղծել է “MyDressing” հագուստի բրենդը.“Կարծում եմ` նրանից լավ ոչ ոք իմ ոճով չի զբաղվի: Իմ կերպարներն էությանս շատ են համապատասխանում: Երգում ու նկարահանվում եմ այնպիսին, ինչպիսին կամ` ուրախ, անմիջական եւ կյանքով լի”:
Կարինե Օհանյանը` նոր տեսահոլովակի նկարահանումներին
Լուսանկարներից պարզ է դառնում, որ մոդել-երգչուհին չի խուսափել համարձակ ու սեքսուալ կերպարներից, սակայն, ինչպես տեղեկացրել է, ամբողջովին չի մերկացել.“Առանց հագուստի չեմ նկարվել, բայց որոշ կադրերում այն չի երեւում”:
Վերջերս Կարինեն մեկնել էր Լոս-Անջելես, իսկ առիթը երգ գրելն ու նոր ֆոտոշարքն էր.““Shining Star” սինգլի շապիկը լուսանկարել է հայ լուսանկարիչ TJ Manou-ն, որի հետ նույնպես ծանոթացա Լոս-Անջելեսում եւ ուրախ եմ, որ իմ հայրենակիցն է”:
Կարինե Օհանյանը
Նա BRAVO.am-ին նաեւ պատմել է, որ վերջին անգամ Հայաստան այցելության ընթացքում ունկնդրել ու շատ է հավանել “Con Alma” ջազ-բենդին.“Որոշել ենք միասին համերգային հետաքրքիր ծրագիր մշակել Բելգիայի եւ Հայաստանի համար: Ինձ շատ գրավեց այդ խմբի բարեգործական համերգների շարքը, ես էլ կցանկանայի Հայաստանում մասնակցել բարեգործական համերգների”:
BRAVO.am
Լուսանկարները` Կարինե Օհանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: