Բելգիահայ մոդել եւ երգչուհի Կարինե Օհանյանը (Karine Ohanian), ում Bravo.am-ը բազմիցս անդրադարձել է, վերջապես եկել է Հայրենիք: Bravo.am-ի թղթակիցը հանդիպել է Կարինեին եւ հաճելի զրույց ունեցել՝ զբոսնելով Երեւանի կենտրոնական փողոցներով:
Կարինե Օհանյանը վայելում է Հայաստանը
- Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում:
- Վերջին անգամ 10 տարի առաջ էի եկել: Վերջապես այս տարի կարողացա գործերս այնպես դասավորել, որ արձակուրդս հայրենիքում անցկացնեմ: Եկել եմ բարեկամիս հարսանեկան արարաղությանը, նաեւ ծանոթներիս եւ ընկերներիս տեսնելու եւ, ի վերջո, Հայրենիքի կարոտն առնելու համար:
Երգչուհի-մոդել Կարինե Օհանյանը
- Ի՞նչն ամենից շատ քեզ դուր եկավ Երեւանում:
- Այն, որ բոլորը հայերեն են խոսում: Դա անչափ հաճելի է ինձ համար: Եվ շատ հավանեցի մեր օդանավակայանը եւ օդանավակայանից դեպի քաղաք ճանապարհը: Երբ դուրս եկանք, ինձ թվաց՝ Լաս Վեգասում ենք. խաղատները, լուսավորությունը, շատ նման էր այդ մի մասը Լաս Վեգասին: Իսկ ընդհանուր առմամբ, շատ է գեղեցկացել Երեւանը՝ ավելի մաքուր է, ժամանակակից:
Կարինե Օհանյանը վայելում է Հայաստանը
- Քա՞նի օր ես մնալու Հայրենիքում:
- 10 օրով եմ եկել, որից երկուսը պետք է Թբիլիսի մեկնեմ՝ բարեկամներիս տեսնելու համար: Շատ զբաղված եւ խիտ օրակարգ ունեմ այստեղ: Ամեն օր տարբեր վայրեր ենք գնում՝ արդեն եղել եմ Հաղպատում, Սանահինում: Շատ եմ հավանում նաեւ այն, որ այստեղ շոգ է, քանի որ Բելգիայում հիմնականում սառը եւ անձրեւոտ եղանակ է:
Երգչուհի-մոդել Կարինե Օհանյանը
- Իսկ ի՞նչ վիճակում է քո՝ երգչուհու կարիերան:
- Բավականին լավ, «One Entertainment» պրոդյուսերական ընկերության հետ եմ աշխատում, շատ լավ տեսահոլովակ ենք նկարահանել ամերիկացի երգիչ Ռոն Քերոլի հետ (Ron Carrol), որը կոչվում է “Love or curse” (“Սիրիր կամ տանջիր”): Նրա հետ տեսահոլովակը նկարահանելու համար մեկնել էի ԱՄՆ: Այն արդեն թողարկվել է ԱՄՆ-ում, բայց Եվրոպայում կթողարկվի հոկտեմբերին: Ընդհանրապես, բոլոր երգերս ես եմ գրում, եւ սպասվող ձայնասկավառակում կլինեն միայն իմ կողմից գրված երգեր:
Կարինե Օհանյանը վայելում է Հայաստանը
- Իսկ մոդելային գործունեությո՞ւնդ:
- Վերջին նորությունն իմ մոդելային գործունեությունից այն է, որ ես դարձա Բելգիայի նոր “Models on tour” ամսագրի շապիկի դեմքը: Բացի այդ, մասնակցեցի JAGre բրենդի համար հարսանեկան զգեստների ֆոտոշարքի նկարահանմանը: Այնպես որ, ամեն ինչ բավականին լավ է ընթանում, իսկ հիմա վայելում եմ հայաստանյան արձակուրդներս:
Զրուցեց` Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Կարինե Օհանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: