«Ֆուլ հաուս» հումորային նախագծում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանը դարձել է 29 տարեկան: Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է տոնական օրվա, նաեւ Հայաստան գալու եւ հայր դառնալու ցանկության մասին:
Մոսո Կարապետյանը դարձել է 29 տարեկան
«Կեսգիշերին առաջինը կինս շնորհավորեց, որից հետո Դելոն եւ այստեղի մյուս ընկերներս տորթով մեր տուն եկան: ԱՄՆ-ի չգրված օրենքների համաձայն, ծնունդս օրեր անց կտոնեմ»,- պատմել է հոբելյարն ու նշել, թե ինչ կարեւոր ձեռqբերում է ունեցել այս տարի. «Այնպես ստացվեց, որ ծննդյանս օրը ստորագրեցինք մեր տան վերջնական փաստաթղթերը եւ ունեցանք մեր առաջին տունն այստեղ: Դրանից լավ նվեր չէր կարող լինել, իսկ կինս ինձ շատ մեծ բարձ նվիրեց:)»:
Օվկիանոսից այն կողմ եւս դերասանը շարունակում է իր սիրելի մասնագիտական աշխատանքով զբաղվել. «Ապագայում շատ ծրագրեր կան, որոնց մասին մի քանի ամսից կխոսեմ»:
Մոսո Կարապետյանը՝ կնոջ հետ
Մոսոն նշել է նաեւ, որ ամեն վայրկյան կարոտում է Հայաստանն ու ընտանիքի անդամներին. «Մինչեւ տարեվերջ ծրագրում եմ Հայաստան գալ, քանի որ կարոտն անսահման է, նաեւ որոշ գործեր ունեմ: Հայաստանում ծնված եւ մեծացած մարդը չի կարող իր հայրենիքից բացի այլ երկրի ապրելակերպը սիրի, չնայած Միացյալ Նահանգները վատ երկիր չէ եւ շատ հնարավորություններ է տալիս առաջ գնալու»:
Ընտանիքի համալրման մասին խոսելիս՝ դերասանն ասել է. «Արդեն ժամանակն է, մտածում եմ հայր դառնալու մասին»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մոսոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: