×


Կոտրված եղունգ, վնասված գլուխ, կամ Անդոյի եւ Անաիսի «չարչարանքները»:)

«Մանկուց երազել եմ»՝ այսպես է կոչվում «Կենտրոն TV»-ի նոր նախագիծը, որը եթերում կլինի դեկտեմբերի կեսից: Հաղորդաշարը վարում են դերասաններ Անաիս Սարդարյանն ու Անդրանիկ Հարությունյանը: Ժամանցային մյուս ծրագրերից այն տարբերվում է իր ձեւաչափով, իսկ թե ինչ զարգացումներ են սպասվում հեռուստադիտողին, նրանք առաջինը պատմել են BRAVO.am-ին:

Անժելա Սարգսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ Անաիս Սարդարյանը


«Ամիսներ առաջ հրավեր ստացա մասնակցել մի հաղորդման, որը բացահայտում էր հայտնի մարդկանց մանկության երազանքները, հաղորդավարն էլ Անդոն էր: Նկարահանումից հետո ստեղծագործական կազմը որոշեց, որ մեր դուետը բավական հետաքրքիր է: «Կենտրոն TV»-ի առաջարկը սիրով ընդունեցի, քանի որ ռեժիսոր Գեւորգ Ենոքյանի հետ աշխատել եմ «Խոպանի տեսություն» սիթքոմում, Անդոյին էլ վաղուց գիտեմ. բազմիցս աշխատել ենք միասին»,-պատմել է Անաիսը` հավելելով, որ պատրաստում են հաղորդումներ տարբեր բնագավառների հայտնի ներկայացուցիչների հետ:

Նա նշել է, որ նկարահանումները տաղավարային չեն եւ աշխույժ են անցնում. «Հյուրերի հետ մասնակցում ենք գործողություններին, կարելի է ասել` ռեալիթի շոու է: Բացահայտում ենք, թե հայտնիներից ով ինչ երազանք է ունեցել, եւ գնում ենք դրա հետեւից. մեկը ցանկացել է բժիշկ դառնալ, մյուսը՝ զինվորական եւ այլն»:

Անաիս Սարդարյանը, Շուշան Երիցյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Անդոն էլ հավելել է` կարծես մինի-սիթքոմ են նկարահանում.«Շատ տարբեր երազանքներով հաղորդումներ են սպասվում հեռուստադիտողներին: Հայտնի մարդկանց հետ կատարում ենք բոլոր հանձնարարությունները»:

Հաղորդման շրջանակում արդեն բացահայտվել են Անժելա Սարգսյանի, Վահագն Գրիգորյանի, Շուշան Երիցյանի մանկության երազանքները, իսկ նկարահանումները հետաքրքիր միջադեպերով են աչքի ընկել.«Վահագն Գրիգորյանի մասնակցությամբ նկարահանման ժամանակ հանդիպեցին իմ եղունգն ու Անդոյի գլուխը, որից հետո ջարդվեցին ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը:): Եղունգս կոտրվեց, իսկ Անդոյի գլուխը ճղվեց»,-պատմել է Անաիսը:

Անդոյի խոսքով` գործընկերուհու մեջբերած պատմությունը միակ դեպքը չէ. «Սահադաշտում նկարահանումների ժամանակ մի քանի անգամ ընկել եմ: Մեկ անգամ էլ ձիուց եմ ընկել, ճիշտ է` հարվածն ուժեղ չէր, բայց ոտքից գլուխ ցեխոտվել էի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW