“Շանթ”-ի “Կոտրված սրտեր”-ում Լիլիթի դերակատարը հնարավոր է դարձյալ նկարահանվի սերիալում: Այս մասին BRAVO.am-ին ասել է Նաստասյա Գոլովկոն` նշելով, որ համապատասխան առաջարկ ունի:
Նաստասյա Գոլովկոն
Մոտ 4 ամիս նա բացակայում է հեռուստաէկրանից, բայց ոչ իր ուսանողական նստարանից.“Սովորում եմ “Մխիթար Գոշ” հայ-ռուսական միջազգային համալսարանում, ապագա ատամնաբույժ եմ: Այս ընթացքում զբաղվում եմ այն ամենով, ինչ չէի հասցնում նկարահանումների պատճառով: Ժամանակս անցկացնում եմ ընտանիքիս, ընկերներիս հետ”:
Նաստասյայի խոսքով` արդեն իսկ հասցրել է կարոտել տեսախցիկն ու նկարահանման հրապարակը.“Գեղարվեստական ֆիլմում դեր առաջարկեցին, մերժեցի, քանի որ ոչ իմ, ոչ էլ ընտանիքիս անդամների սրտով չէր… Որոշել եմ առաջին մասնագիտություն ստանալուց հետո շարունակել ուսումս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում”:
Նաստասյա Գոլովկոն
Ի դեպ, հայկական եւ ռուսական ծագումով սերիալային դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ընտրյալ ունի, սակայն սիրելիի ով լինելը դեռ չի ցանկանում բացահայտել.“Նա դերասան է եւ դեմ չէ իմ գործունեությանը, ավելին`ցանկանում է, որ հաջորդ տարի ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Արդեն կես տարի է` հանդիպում ենք:)”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի`/Bravo.am/
Լուսանկարները` Նաստասյա Գոլովկոյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: