“Միրանդա Քերին հեռացրել են աշխատանքից. նա այլեւս “Victoria`s Secret”-ի “հրեշտակ” չէ”. ահա այսպիսի լուր է տարածվել արտասահմանյան մամուլում: Պարզվում է` ապրանքանիշը չի երկարացրել պայմանագիրը հայտնի մոդելի հետ, որը համագործակցության երեք տարվա ընթացքում միլիոններ է վաստակել, ինչպես նաեւ որպես “գլխավոր հրեշտակ” ցուցադրել է ադամանդե կրծկալ:
Միրանդա Քերը ցուցադրում է “Victoria's Secret Fantasy Bra” ադամանդե կրծկալը
“Միրանդան շատ բարդ բնավորություն ունի: Ապրանքանիշի տնօրինությունը վստահեցնում է, որ նա չի նպաստում ներքնազգեստների վաճառքին: Մոդելը կշարունակի հայտնվել կատալոգներում, բայց ոչ որպես “հրեշտակ”: Կարելի է ասել, որ կտրել են նրա հրեշտակային թեւերը”,- նշել է “Victoria`s Secret”-ին մոտ գտնվող աղբյուրը:
Միրանդա Քերը
Լուրը դեռեւս չի մեկնաբանել բրենդի տնօրինությունը, իսկ աշխատակիցները նշել են, որ շարունակելու են համագործակցել այս գեղեցկուհու հետ` վստահեցնելով, որ նա անպայման կմասնակցի “Victoria`s Secret”-ի ամենամյա շքեղ շոուին:
Միրանդա Քերը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: