×


Կտրուկ փոփոխություն Նաիրա Մովսիսյանի կյանքում :)

“Ոճի փոփոխության հարցում կարող եմ լինել այնքան ծայրահեղ, ինչքան ինքս եմ. անսահման… Պատրաստ եմ հանդես գալ ցանկացած տեսքով, նույնիսկ ճաղատ, բայց ամբողջովին չեմ մերկանա”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Նաիրա Մովսիսյանն, ով այս անգամ “սահմանափակվել” է շատ կարճ սանրվածքով:):

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին կտրել է վարսերն իր իսկ գեղեցկության սրահում, իսկ որպես շարժառիթ նշել է հետեւյալը.“Գրեթե միշտ եմ կտրուկ փոփոխություններ անում մազերիս հետ` պայմանավորված տրամադրությամբ: Այս անգամ դրան նպաստել է նոր բան սկսելու մտադրությունս”:

Նաիրա Մովսիսյանը


Խոսելով կարիերայի եւ նկարահանումների մասին` 25-ամյա Նաիրան նշել է, որ տարբեր նախագծերում հանդես գալու, դասավանդելու առաջարկներ կան, սակայն այլ նպատակներ ունի.“Սերիալները փորձում եմ հեռու պահել իմ առօրյայից: Այդ ոլորտում զբաղված եմ եղել ավելի քան 6 տարի: Ժամանակները փոխվում են, հիմա հերթը նոր սերնդինն է”:

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին նաեւ հավելել է, որ սրտի թրթիռով սպասում է հոկտեմբերի 15-ին եւ 16-ին` “Դոն Ժուան ավիա” ներկայացման մեջ հանդես գալու համար. “Հասցրել եմ կարոտել բեմը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի
Լուսանկարները` Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW