×


Կրկնակի տոն Լիլի Միքայելյանի ընտանիքում :)

Լիլի Միքայելյանը նշել է դստեր 1-ամյակը: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ մանկական սրճարաններից մեկում Արմինեի առաջին տարեդարձին կազմակերպել է նաեւ աղջնակի ատամհատիկի արարողությունը. «Առավոտից նրա համար երգում էինք «Տարեդարձ է այսօր» երգը, ինքն էլ ժպտում էր, ուրախանում, փորձում կրկնել ու ծափիկ անելով մասնակցել: Սովորականից ակտիվ էր. կարծես հասկանում էր, որ իր օրն է»:

Լիլի Միքայելյանը՝ ամուսնու եւ դստեր հետ


Երիտասարդ ընտանիքին անակնկալ են մատուցել հարազատները.«Այդ օրը մեզ այցելեց ամուսնուս մորաքույրը, ով առանց զգուշացնելու աղջկա հետ եկել էր Հոլանդիայից: Երկու տարի չէինք տեսել, շատ հուզվեցինք»,-ասել է Լիլին:

Պարզվում է՝ ատամհատիկի արարողությանը փոքրիկը միանգամից երեք մասնագիտություն է ընտրել՝ խոհարար, լեզվաբան եւ մարզուհի.«Գուցե հայրիկի նման նա էլ ընտրի սպորտի բնագավառը: Ի դեպ, թղթիկների մեջ չկար պարուհի գրությունը, եւ ամուսնուս փոքրիկ պարուհի քույրը շատ էր նեղվել: Մոտ մեկ ժամ փորձում էինք նույն թղթիկների նման եւս մեկը պատրաստել:)»:

Լիլի Միքայելյանը՝ դստեր հետ


Լիլին նշել է, որ դստերը բնութագրող միակ բառը չարաճճին է.«Շատ ակտիվ է, սիրում է քայլել: Դեռ ինքնուրույն չի կարողանում, բայց չի էլ նստում. ինչ-որ տեղից բռնվում ու ուզում է վազվզել: Պարտադիր սիրում է քանդել բոլոր դարակները, ուսումնասիրել ամենը, կրկնել այն ամենը, ինչ ասում ենք: Շատ է սիրում լողալ ու նաեւ խելացի աչուկներ ունի»:

BRAVO.am-ը փոքրիկ Արմինեին մաղթում է անհոգ մանկություն եւ առողջ ատամիկներ:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլի Միքայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW