×


Հաղորդավարուհի Էմմա Գեւորգյանը սպասում է իր առաջնեկին :)

Էմմա Գեւորգյանը շուտով կվայելի մայրության բերկրանքը: “21TV”-ի հաղորդավարուհու եւ ընտրյալի` Վահագն Զեյնալյանի առաջնեկը լույս աշխարհ կգա նոյեմբերին: Բարի լուրը BRAVO.am-ին հայտնել է ապագա մայրիկը` տեղեկացնելով, որ դուստր է ունենալու:):

Վահագն Զեյնալյանը եւ Էմմա Գեւորգյանը շուտով ծնողներ կդառնան


Ամուսինները համատեղ կյանքի միայն երրորդ տարում են որոշել ծնողներ դառնալ.“Կարեւոր է մի քանի տարի միասին ապրել, հետո նոր երեխա ունենալու որոշում կայացնել: Փոքրիկիս ծնունդը մեզ համար շատ սպասված է: Սկզբնական շրջանում անհասկանալի զգացողություններ ունեի, իսկ հիմա անսահման երջանիկ եմ. ունեմ երկու սիրտ”,-ասել է նա:

Էմմա Գեւորգյանը


Հաղորդավարուհու խոսքով` նոր կարգավիճակն իր առօրյայում գրեթե ոչինչ չի փոխել.“Թեթեւ հղիություն է: Ինձ հիանալի եմ զգում, ավելին` շարունակում եմ զբաղվել յոգայով, հեծանիվ եմ վարում, այցելում եմ լողավազան: Առհասարակ, դեմ եմ հղիության ընթացքում խիստ սահմանափակումներին”:

Էմմա Գեւորգյանը


Էմման եւ Վահագնը հնարավոր է մեկ զավակով սահմանափակվեն.“Չի բացառվում, որ այս երեխաս միակը կլինի, եւ մեզ համար կարեւոր չէ սեռը: Հղիության առաջին իսկ օրերից ներքին ձայնս հուշում էր, որ աղջիկ է ծնվելու, թեեւ շրջապատում բոլորը տղա էին կանխատեսում:)”:

BRAVՕ.am-ը Էմմա Գեւորգյանին մաղթում է հղիության ընթացքի պես թեթեւ ծննդաբերություն:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` 21TV-ի եւ Էմմա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW