×


Համացանցում հայտնվել է Ռազմիկ Ամյանի “Վայ-վայ”-ի ադրբեջաներեն տարբերակը

Երեք օր առաջ համացանցում հայտնվել  է մի հոլովակ, որտեղ ադրբեջանցիներ Ֆարիդ Դադաշովն ու Ալի Ալիեւը կատարում են Ռազմիկ Ամյանի “Վայ-վայ” երգը: Նրանք երգի իրենց տարբերակում թողել են նաեւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ “վայ-վայ”-ի հատվածները: 

Ռազմիկ Ամյանը


“Երգի մասին իմացանք շատ պատահական. համացանցում “Վայ-վայ” երգն էինք փնտրում եւ գտանք սա: Մեզ համար այս երգի գոյությունը վառ ապացույցն է այն բանի, որ միշտ ադրբեջանցիներն են գողացել հայկական երգերը”,-BRAVO.am-ին ասել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանն ու հավելել, որ դիմելու են “YouTube”-ի ադմինիստրացիային`  տեսահոլովակն այնտեղից ջնջելու համար, քանի որ ադրբեջանցիները խախտել են երգչի հեղինակային իրավունքները:

Ադրբեջանցիները խախտել են Ռազմիկ Ամյանի հեղինակային իրավունքը


Նշենք, որ Ռազմիկ Ամյանի կատարմամբ “Վայ-վայ” երգը թողարկվել է 2011 թվականին, նույն տարվա օգոստոսին երգիչը ներկայացրել է նաեւ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Մանե Հակոբյանը: Ռազմիկը “Վայ-վայ” է անվանել  դեկտեմբերին թողարկված իր թվով երրորդ ալբոմը եւս:

Երկու հոլովակը ներկայացնում ենք ստորեւ:

Պատրաստեց Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ռազմիկ Ամյանի անձնական արխիվից



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW