×


Համեղ խոհանոց եւ բացօթյա նոր բար. Ծաղկաձորի «Յասաման» ռեստորանը տոնել է 1-ամյակը

Մեկ տարի առաջ Ծաղկաձորի կենտրոնում բացված «Յասաման» ռեստորանը դարձել է քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը: Այն իր հաճախորդներին գրավում է ոչ միայն գեղեցիկ ու հարմարավետ ինտերիերով, լավ սպասարկմամբ ու համեղ խոհանոցով, այլեւ հաճելի անակնկալներով ու նորություններով, որոնցից մեկն էլ բացօթյա բարն է: Հուլիսի 5-ին «Յասամանը» տոնում էր մեկամյակը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի հետաքրքիր ընթացքը, հյուրերին, ինչպես նաեւ զրուցել ռեստորանի ներկայացուցիչների հետ՝ պարզելու ռեստորանի բոլոր առավելություններն ու նորությունները:

Ծաղկաձորի «Յասաման»-ը մեկ տարեկան է


Դեռ կեսօրից հաճելի երաժշտությունը, որ հնչում էր հրավիրված դիջեյի կատարմամբ, բոլորին հուշում էր` «Յասաման»-ում նշելու առիթ կա: Այդպիսով ռեստորանի բոլոր սրահներում տեղերն ի սկզբանե արդեն զբաղված էին. եկել էին ոչ միայն հավատարիմ հաճախորդները, հիմնադիրների ընկերները, այլեւ քաղաքում հյուրընկալված շատ մարդիկ: Նրանք հնարավորություն ունեին վայելելու ինչպես լավ երաժշտությունն ու խոհանոցի համեղ ուտեստները, այնպես էլ օգտվել նորաբաց բարի յուրօրինակ խմիչքների հյուրասիրությունից:

Ծաղկաձորի «Յասաման»-ը մեկ տարեկան է


Նշենք, որ «Յասամանը» ռեստորանային ցանցի նոր նախագծերից մեկն է, որը, շարունակելով ընտանեկան ավանդույթները, նպատակ ունի ներկայացնել հայկական ուտեստները` ժամանակակից մատուցմամբ: Այստեղ կարելի է գտնել այնպիսի յուրօրինակ ճաշատեսակներ ու աղանդեր, որոնք պատրաստվում են միայն «Յասաման»-ում եւ հասցրել են սիրվել բազմաթիվ հաճախորդների կողմից:

Իսկ ինչո՞ւ «Յասաման»: Ռեստորանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավարը մեզ հետ զրույցում պատմեց, որ յասամանի ծառերի ստվերում ճաշելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու ավանդույթը փոխանցվել է ռեստորանի հիմնադիրների պապից: Այսինքն`յասամանի ծառը միավորող խորհրդանիշ է եղել այս ընտանիքի համար: Այժմ յասամանի ծառերը միավորում են ռեստորանի այցելուներին, իսկ ծաղկման սեզոնին հաճելի բույր տարածում ամբողջ սրահում: Յասամանն առկա է նույնիսկ ռեստորանի ճաշացանկում. այստեղ կարելի է համտեսել յասամանի համով կոկտեյլներ, մուրաբաներ եւ այլ քաղցրեցեն:

Ծաղկաձորի «Յասաման»-ը մեկ տարեկան է


Ինչ վերաբերում է նորաբաց բարին, ապա այն մի քանի օր է, ինչ գործում է, բայց արդեն հասցրել է մեծ ուշադրություն կենտրոնացնել իր շուրջ: Այս բացօթյա հատվածում ներկայացված են հայկական ու արտասահմանյան լավագույն խմիչքները, որոնց համադրմամբ պրոֆեսիոնալ բարմենները ստանում են յուրօրինակ ու համեղ կոկտեյլներ: Ի դեպ, բարը գործելու է նաեւ ձմռան ամսիներին, որպեսզի Ծաղկաձորում հյուրընկալված զբոսաշրջիկները հնարավորություն ունենան օգտվել դրանից:

Նշենք նաեւ, որ ընդհանուր սրահից բացի, ռեստորանում կա նաեւ յոթ առանձնասենյակ` տարբեր չափերի: Այստեղ կարելի է հավաքվել ընտանիքով կամ ընկերներով, առանձնանալ բոլորից եւ ջերմ միջավայրում անցկացնել երեկոն, եթե չեք ցանկանում նստել մեծ սրահում` բոլոր հյուրերի հետ: Սակայն անկեղծ լինելու համար պիտի նշենք, որ Ծաղկաձորի թարմ ու մաքուր օդը վայելելու համար կատարյալ տարբերակ է բացօթյա հատվածը: Այստեղ է գտնվում նաեւ հացի փուռը, որն այցելուներին մատուցում է թարմ թխված հաց, իսկ թափանցիկ ապակիների շնորհիվ կարելի է հետեւել նաեւ թխման գործընթացին: Հնարավորություն կա նաեւ այդ փռից հաց գնել, եթե նույնիսկ ռեստորանի հաճախորդը չեք:

Ծաղկաձորի «Յասաման»-ը մեկ տարեկան է


Այսպիսով, եթե ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել քաղաքից դուրս որեւէ լավ ռեստորանում, ապա «Յասամանը» հենց այդ վայրն է, որտեղ կարելի է համեղ սնվել, լավ երաժշտություն վայելել ու պարզապես հանգստանալ` վայելելով Ծաղկաձորի գեղեցիկ բնապատկերները: Նկատի ունեցեք, որ ռեստորանում կա նաեւ մանկական խաղասենյակ, որտեղ ձեր երեխաներին կարող եք վստահել խաղավարներին՝ ուրախ եւ ապահով միջավայրում: Ռեստորանի հասցեն է` Օրբելի եղբայրներ 8: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Յասաման»-ի ֆեյսբուքյան էջ կամ զանգահարել 091 61 33 33 հեռախոսահամարով:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport