×


Հայաստանին տուգանել են, եւ “Եվրատեսիլ”-ի մեր պատվիրակությունը “զբաղված” է

Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին տուգանել է` Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցությունից՝  սահմանված վերջնաժամկետից ուշ հրաժարվելու համար: Այս մասին “Իտառ-Տաս”-ին հայտնել է ԵՀՄ լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը:

Որոշումը կայացվել է Հեռուստատեսային կոմիտեի եւ Եվրոպական հեռարձակողների միության խորհրդականների խմբի կողմից՝ գործն ուսումնասիրելուց հետո: “Որոշված ժամկետից հետո մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած երկիրը չի կարող փոխել իր որոշումը”,-ասել է Աննիկան:
 

Հայաստանին տուգանել են "Եվրատեսիլ 2012"-ին մասնակցությունից հրաժարվելու համար


Արդյունքում՝ Հայաստանը պետք է մուծի մրցույթին մասնակցության վճարը, որի չափը չի նշվում,  ինչպես նաեւ՝ այդ գումարի 50 տոկոսի չափ տուգանք: Բացի դա, ինչպես հայտնել է Նիբերգ-Ֆրանկենհաուզերը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ հեռարձակմամբ եւ առանց ընդհատումների ցուցադրի “Եվրատեսիլ 2012”-ի եզրափակիչը: Իսկ վերոնշյալները չանելու դեպքում, մեր երկիրը կարող է զրկվել “Եվրատեսիլ 2013”-ին մասնակցելու իրավունքից: 

Գրեհեմ Սթրոնգը, Գոհար Գասպարյանն ու Սիետսե Բաքերը


BRAVO.am-ը Եվրոպական հեռարձակողների միության որոշման մասին փորձել է խոսել “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, որը հրաժարվել է մեկնաբանել լուրը` պատճառաբանելով իր “զբաղված լինելը”:  Մենք կփորձենք կապ հաստատել նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ եւ պարզել Հ1-ի անելիքներն այս ուղղությամբ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW