Ջազի միջազգային օրը` ապրիլի 30-ին, ամուսնացած Քրիստինա Մանգասարյանն ու Գեւորգ Արզումանյանը շուտով ծնողներ կդառնան: “Հայաստանի ձայնը 2” հեռուստանախագծի մասնակցի առաջնեկը, բժիշկների կանխորոշմամբ, լույս աշխարհ կգա նոյեմբերին:
Գեւորգ Արզումանյանը եւ Քրիստինա Մանգասարյանը
Մասնագիտությամբ ատամնաբույժ ջազ-ֆանկ երգչուհին երկու աշխատանքում էլ այժմ ժամանակավոր դադար է վերցրել.“Մեկ շաբաթ առաջ դադարեցրի ակումբներում երգելս: Հիմա ավելի շատ տանն եմ լինում, հանգստանում ու հոգեպես պատրաստվում եմ մայրանալուն: Մի քիչ անսովոր զգացողություն է, բայց տրամադրվել եմ: Մայրիկիս հետ արդեն գնել ենք անհրաժեշտ հագուստն ու պարագաները”:
“Absolute” բենդի մեներգչուհու եւ բաս-կիթառահարի առաջնեկը, ըստ բժշկական հետազոտության, տղա է լինելու.“Մեր ընտանիքում, կարծես, բոլորս վստահ էինք, որ տղա է ծնվելու, հետաքրքիր է, բայց ոչ ոք աղջկա անուն չէր տալիս: Ես էլ, Գեւորգն էլ ուրախացանք, անվան տարբերակներ ենք քննարկում, բայց հստակ չենք որոշել”:
Քրիստինա Մանգասարյանը
Քրիստինան հայտնել է, որ ծննդաբերությունից մի քանի ամիս անց նորից բեմ կբարձրանա. “Ուզում եմ սկզբում երեխայիս կողքին շատ լինել, որովհետեւ, երբ մայրերը շուտ են վերադառնում աշխատանքի, նորածիններն ավելի նյարդային են մեծանում: Նախկին օրակարգով չեմ աշխատի, բայց կարեւոր միջոցառումներին խմբիս հետ կերգեմ”:
BRAVO.am
Լուսանկարները` Քրիստինա Մանգասարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: