×


Հայաստանում ընտանեկան ամենամեծ ռեստորանը՝ «Ծիրանի այգին», տոնել է 7-րդ տարեդարձը

Հայկական ավանդական բազմազան եւ ամենակարեւորը՝ համեղ ճաշացանկ, տաքուկ միջավայր ու գեղեցիկ բնություն. արդեն յոթ տարի է՝ «Ծիրանի այգի» ռեստորանը հենց այսպես է դիմավորում իր հյուրերին:

«Ծիրանի այգի» ռեստորանի 7-րդ տարեդարձին


Յոթերորդ տարեդարձին նվիրված խնջույքը մեկնարկեց «Ծիրանի այգի»-ի ջերմ նախապատմությամբ: Ասում են՝ Առինջ գյուղի բնակիչ Միհրան պապը տարիներ առաջ իր տան բակում ճաշարան է բացել: Կարճ ժամանակում ճաշարանն այնքան է դուր եկել մարդկանց, որ պապը ստիպված իր տան գույքն էլ է տեղափոխել բակ՝ բոլոր հյուրերին սպասարկելու եւ ոչ ոքի չնեղացնելու համար: Տարիներ անց Միհրանի թոռը հիմնել է «Ծիրանի այգի»-ն ՝ պահպանելով լավագույն ավանդույթները: Ռեստորանն այսօր նույնքան սիրված է, որքան պապի բակի ճաշարանը՝ տարիներ առաջ:

Չնայած ռեստորանի՝ չորս հեկտար գրավող տարածքին՝ երկու մեծ սրահներով ու առանձին հարմարավետ նստավայրերով, «MBG Hospitality» ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեի խոսքով՝ առանց նախապես ամրագրելու այստեղ դժվար կլինի ազատ տեղ գտնել.««Ծիրանին» սիրված է ոչ միայն տեղացիների, այլեւ՝ զբոսաշրջիկների կողմից: Հաճախ նրանք մեծ խմբերով գալիս են՝ տեսնելու գյուղական տարրերով կահավորված բակը, օղի թորելու ողջ ընթացքը՝ հենց բակում, համտեսելու ինչպես ավանդական խորովածը, դոլման ու էլի շատ ուտեստներ, այնպես էլ՝ «Ծիրանի այգի»-ի ֆիրմային ուտեստները՝ պտուտակի վրա մատուցվող ամբողջական գառը, ծիրանաչրով գաթան, հավով շիլան, ծիրանաչրով աղցանը»:

«Ծիրանի այգի» ռեստորանի 7-րդ տարեդարձին


Երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան փորձելու ե՛ւ ծիրանաչրով գաթան, ե՛ւ պտուտակի վրա մատուցվող ամբողջական գառը, ինչպես նաեւ վայելեցին «Նոյան տապան» գինիները. մատուցվում էին ե՛ւ սպիտակ, ե՛ւ «ռոզե», ե՛ւ կարմիր գինիներ:

Տոնական օրվա առիթով կայացավ նաեւ խաղարկություն, որի ժամանակ պատահականության սկզբունքով հյուրերից երեքը շահեցին անակնկալ նվերներ: Հյուրերին անտարբեր չթողեց նաեւ «Ծիրանի այգի» ռեստորանի բակի թոնրատանը պատրաստվող թարմ հացն ու լավաշը:

«Ծիրանի այգի» ռեստորանի 7-րդ տարեդարձին


Թոնրատանն աշխատում են չորս հացթուխ՝ երկու կին եւ երկու տղամարդ. ըստ ավանդույթի՝ կանայք լավաշն են թխում, տղամարդիկ էլ՝ հացը, որն առանձնանում է քունջութի, արեւածաղկի կամ դդմի սերմի հավելումներով:

Անակնկալներն այսքանով չավարտվեցին. ռեստորանն այսուհետ ունի նաեւ կենդանաբանական այգի՝ նապաստակներով, պոնիներով, խոզուկներով, եւ ոչ միայն: Ներկաների արձագանքներից պարզ դարձավ, որ այս անկյունը եւս շատ սպասված էր ոչ միայն մանուկների, այլեւ բոլոր հյուրերի կողմից:

«Ծիրանի այգի» ռեստորանի 7-րդ տարեդարձին


Հաճելի անակնալների քաղցր ամփոփումը «Ծիրանի այգի» ռեստորանի տարեդարձին նվիրված տորթն եղավ:

«Ծիրանի այգի» ռեստորանի 7-րդ տարեդարձին


Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport