×


Հայկ Ամիրյանի եւ Լիլի Զախարենկոյի հարսանիքը` Արմեն Ամիրյանի 50-ամյակի օրը

Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի եւ բալետի պարուհի, պարուսույց Ժակլին Սարխոշյանի դստեր՝ Լիլի Զախարենկոյի հարսանիքն է։ BRAVO.am-ը ներկայացնում է քիչ առաջ տեղի ունեցած պսակադրության լուսանկարները։

Հայկ Ամիրյանի եւ Լիլի Զախարենկոյի հարսանիքին


26-ամյա Հայկն ու 21-ամյա Լիլին Աստծո օրհնությունը ստացել են Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հայկական զուռնա-դհոլի, ազգագրական պարային խմբի եւ մտերիմների ուղեկցությամբ փեսան բարձրացել է եկեղեցու հարեւանությամբ գտնվող հարսնացուի տուն, որին հաջորդել է պսակադրության արարողությունը։ Ժակլինը BRAVO.am-ին հայտնել է, որ հարսի զգեստը կարվել է Երեւանում։ 

Ի դեպ, հարսանիքի օրը պատահական չէ ընտրված. այսօր Արմեն Ամիրյանը նշում է նաեւ իր 50-ամյակը։ Հանդիսությանը հրավիրված են ինչպես հարազատները, այնպես էլ մի շարք գործընկերներ, որոնք ներկա կլինեն խնջույքին։

Լիլի Զախարենկոյի եւ Հայկ Ամիրյանի հարսանիքին


Հարսի ու փեսայի ընտանիքները միմյանց վաղուց են ճանաչում, Հայկը ժամանակին վարում էր մանկապատանեկան հեռուստահաղորդումներ, այժմ ապրում է ԱՄՆ-ում, որտեղ տեղափոխվել են նաեւ նրա հարազատ քույրը՝ Սեդա Ամիրյանը, եւ հորեղբոր տղայի՝ հաղորդավար Արտավազդ Ամիրյանի ընտանիքը։ Լիլին ավարտել է Երեւանի Հայ-ռուսական/Սլավոնական/ համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ 

BRAVO.am-ի հարցին՝ նորապսակները կապրեն Հայաստանում, թե կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ, Ժակլինը պատասխանել է.«Ժամանակը ցույց կտա»։

Հայկ Ամիրյանի եւ Լիլի Զախարենկոյի հարսանիքին


BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով երջանիկ ու ամուր ընտանիք։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport