Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի որդին` Արմանը, այս ամիս դարձել է 3 տարեկան: Երգիչներն իրենց առաջնեկի ծննդյան տարեդարձի առթիվ մանկական սրճարաններից մեկում խնջույք են կազմակերպել, որի ընթացքում արված լուսանկարներն այսօր տրամադրել են BRAVO.am-ին:
Անահիտ Սիմոնյանը` որդու հետ
Երգչուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ միջոցառմանը հրավիրված են եղել միայն մայրերն ու իրենց բալիկները, հյուրերի թվում են եղել նախկին “4 տարբերակ” խմբից Քնարիկ Զաքարյանն ու Նարինե Մկրտումյանն` իրենց երեխաների հետ, հոբելյարի տատիկները եւ ուրիշներ.“Քանի որ մեր ընտրած վայրը տղամարդկանց համար չէր լինի, Հայկոն ընկերների հետ առանձին է նշել:)”:
Փոքրիկ Արմանի ծննդյան տարեդարձին
Արմանի ցանկությամբ տոնական տորթը եղել է իր սիրելի մուլտֆիլմի հերոսի տեսքով.“Երեխաների ուրախ ժամանցն ապահովել են ծաղրածուներն ու հեքիաթային հերոսները: Հատուկ այս առիթով Արմանի ու ինձ համար միեւնույն կտորից շապիկներ էի կարել. սիրում եմ, որ մայր ու աղջիկ միանման են հագնվում, մտածեցի` ինչու չենք կարող ես ու տղաս այդպես հագնվել”:
Հայկոն` որդու հետ
Տարեդարձի հաջորդ օրը Հայկոյի եւ Անահիտի որդին տորթի մոմեր է փչել մանկապարտեզում.“Դեռ մեկ շաբաթ առաջ ամեն օր հարցնում էր.“Եկե՞լ է ծնունդս”:): Նվեր չէր ուզում, ուղղակի սպասում էր այդ օրվան: Տղաս շատ է սիրում հեռախոսով խաղալ, մուլտֆիլմեր դիտել եւ նկարել: Նախատեսում եմ լողի դասերի տանել, որ մարմինը կոփվի: Այդքան էլ չեմ ուզում երգի ուղին ընտրի, բայց մի քանի տարի հետո երաժշտական դպրոց կտանենք, որ զարգացվածության համար երաժշտական որեւէ գործիքի տիրապետի: Արմանի հետ կապված իմ ցանկություններն ունեմ, բայց կմեծանա եւ ինքը կորոշի` ինչ մասնագիտություն ընտրել”:
BRAVO.am-ը շնորհավորում է փոքրիկ Արմանին` մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:):
BRAVO.am
Լուսանկարները` Robert Wong-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: