BRAVO.am-ը նախորդ օգոստոսին պատմել է Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդու մկրտության մասին, որը տեղի էր ունեցել հայրիկի 39-ամյակի օրը: Երեկ երգիչները կրկին տոն էին կազմակերպել իրենց երեխայի համար, այս անգամ նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ:):
Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը երգչի 39-ամյակի խնջույքին
Արմանը մայիսի 18-ին դարձել է 2 տարեկան: Մեզ հետ զրույցում Անահիտ Սիմոնյանը նշել է, որ օրը սկսել են մանկապարտեզում կազմակերպված միջոցառումից.“Նրա հետ էին ընկերները, դաստիարակներն ու մուլտհերոսներ Մաշան եւ արջուկը”:
Հայկոյի եւ Անահիտի որդին դարձել է 2 տարեկան
Փոքրիկի ծննդյան տարեդարձը ծնողները սկսել են նշել դեռ մայիսի 17-ի գիշերվանից. “Նրան BMW մակնիշի մանկական մեծ ավտոմեքենա ենք նվիրել: Տորթը եւս ավտոմեքենայի տեսքով է եղել` իմ եւ Հայկոյի ավտոմեքենաների համարանիշներով:)”:
Արմանը դարձել է 2 տարեկան
Խոսելով մյուս նվերներից` Անահիտն ասել է, որ դրանց թվում գերակշռում են խաղալիքներն ու մանկական հագուստը: Նա նաեւ հավելել է, որ բացի մանկապարտեզում կազմակերպված ցերեկույթից, երեկոյան ընկերներով եւ հարազատներով շարունակել են նշել Արմանի 2-ամյակը.“Ի տարբերություն նախորդ տարվա, երբ շատ ճոխ ու շուրջ հարյուր հյուրի հետ էինք հավաքվել, այս անգամ ավելի համեստ էր ամեն ինչ”:
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` Արմանին մաղթելով երջանիկ մանկություն:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Barvo.am/
Լուսանկարները` Վահե Մինասյանի եւ Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: