×


Հայկ Աֆրիկյանը` սիրելիից բաժանվելու լուրի մասին

Լուրեր են տարածվել, որ Հայկ Աֆրիկյանն ու Ստելլան երկու տարի նշանադրված լինելուց հետո բաժանվել են: Հավանական բաժանության մասին խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը զրուցել է դերասանի հետ, ով ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այն:

Հայկ Աֆրիկյանը եւ Ստելլան


Հայկի խոսքով` հիմա իր անձնական կյանքում ամեն բան շատ խառն է.«Այս շրջանում կնախընտրեմ այդ մասին չխոսել, քանի որ հստակ ասելիք չունեմ: Փոփոխություններ լինելու դեպքում անպայման կտեղեկացնեմ»:

Հայկ Աֆրիկյանը


Դերասանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որն է սերիալներում չխաղալու պատճառը. «Վերջին ամիսներին գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելով եմ զբաղված: Շուտով իմ մասնակցությամբ մի քանի ֆիլմ, այդ թվում` «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագիր»-ը, կբարձրանա մեծ էկրան: Բացի դա, նոր սերիալում նկարահանվելու առաջարկ դեռ չի եղել. եթե լինի, չեմ մերժի»:

BRAVO.am
Լուսանկարները` Հայկ Աֆրիկյանի անձնական արխիվից եւ Նարե Մկրտչյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW