×


Հայկ Կասպարովի կնոջ նվերն ու տխրելու առիթը սեփական 30-ամյակին

Հայկ Կասպարովը դեկտեմբերի 14-ին դարձել է 30 տարեկան: Գերմանիայում բնակություն հաստատած երգիչը BRAVO.am-ին ասել է, որ երբեւէ չի սիրել նշել իր ծննդյան տարեդարձը, իսկ հիմա առավել եւս.“Ամեն անգամ մեկ տարով մեծանում ես, ի՞նչպես կարող ես ուրախանալ: Այնուամենայնիվ, հաճելի օր եմ անցկացրել”:

Հայկ Կասպարովը` կնոջ հետ


Հոբելյարի խոսքով` շնորհավորական բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Հայաստանում, Իտալիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ավստրիայում եւ այլ երկրներում բնակվող իր ընկերներից.“Ինքս էլ շնորհավորել եւ շնորհակալություն եմ հայտնել ծնողներիս: Իսկ տոնական ընթրիքը կազմակերպել էի տեղի ռեստորաններից մեկում, ներկա էին մտերիմներս եւ գերմաներենի ուսուցիչս:)”:

Հայկ Կասպարովը` կնոջ հետ


Երգչի նվերները հիմնականում գումարի տեսքով են եղել, իսկ կինը` Լուիզան, ով հաճախ է անակնկալներ մատուցում ամուսնուն, անգամ ոչ տոնական օրերին, երեք նվեր է արել.“Սիրելիս նվիրել է բարձրաճաշակ հագուստ, մի իր, որ շատ էի ցանկանում, եւ պլանշետ”:

Ծննդյան տորթի մոմերը փչելիս Հայկ Կասպարովը կարեւոր երազանք է մտապահել, որի մասին չի ցանկանում բարձրաձայնել.“Հուսով եմ` շուտով կիրականանա”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Կասպարովի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW