×


Հայկ Կասպարովն ու Կարմեն Լուիզան մեղրամիսն անցկացրել են Պալմա դե Մալյորկայում :)

BRAVO.am-ը տեղեկացրել է, որ այս հունիսի 3-ին Գերմանիայի Շվերին քաղաքում տեղի է ունեցել Հայկ Կասպարովի եւ Կարմեն Լուիզայի հարսանիքը: Նորապսակներն իրենց մեղրամիսը վայելել են Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում:

Կարմեն Լուիզան ու Հայկ Կասպարովը Պալմա դե Մալյորկայում


“Երեք օր առաջ ենք վերադարձել հարսանեկան ճամփորդությունից, որը, սակայն, շատ կարճ տեւեց` ընդամենը հինգ օր: Որոշել էինք լինել նաեւ Հունաստանի Կրետե կղզում, բայց այդ ուղեւորությունն էլ կիրականացնենք որոշ ժամանակ անց”,-մեզ հետ զրույցում նշել է երգիչը:

Հայկ Կասպարովը Պալմա դե Մալյորկայում


Հայկը ասել է, որ ինքն ու կինը մեկ ամբողջական օր էլ անցկացրել են Բեռլինում` հյուրընկալվելով ընկերներին.“Այստեղի եւ Երեւանի ակումբասերները բոլորովին տարբեր են: Նրանք առանց կոմպլեքսների են ու չափազանց ազատ: Ես ուղղակի շոկի մեջ եմ նրանց պահվածքից”: Գերմանիայի մայրաքաղաքում ամուսնական զույգը ներկա է եղել նաեւ “Culcha Candela” խմբի համերգին:

Կարմեն Լուիզան եւ Հայկ Կասպարովը Պալմա դե Մալյորկայում


Խոսելով ստեղծագործական նորություններից` երգիչը նշել է, որ արդեն իսկ պատրաստ է իր “Կում առ կում” երգի տեսահոլովակը.“Այն նկարահանվել է Երեւանում: Տեսանյութի մի մասը կորցրել էինք, սակայն եղածով էլ կարողացանք հետաքրքիր հոլովակ ստանալ: Կարծում եմ` մեկ շաբաթից այն եթերում կլինի: Բացի այդ, սպասվում են համագործակցություններ օտարերկրացի երաժիշտների հետ: Նշեմ, որ կինս ինձ շատ է ոգեւորում կարիերայիս հարցում:”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Կասպարովը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW