×


Հայկ Պետրոսյան.“Նորածին որդուս հոնքերն իմն են:)”

Հայկ Պետրոսյանն իրեն անսահման երջանիկ է զգում. առաջին անգամ գրկել է որդուն` երեկ լույս աշխարհ եկած Նարեկին:): Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ առաջնեկին անվանակոչել են ոչ իր սերիալային կերպարի պատվին:

Հայկն ու Անին ծնողներ են դարձել


“Շատ էինք ցանկանում գնել Գրիգոր Նարեկացու “Նարեկ”-ը, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում: Ի վերջո, այն սպասված նվեր եղավ հայրիկիս դասընկերոջ կողմից: Հենց այդ ամիս էլ պարզվեց երեխայի սեռը, անունն էլ որոշվեց` Նարեկ: Փաստորեն այդպես պետք է լիներ”-նշել է նորաթուխ հայրիկը:

Մեր հարցին, թե ում է նմանեցնում որդուն, “Քաղաքում” սերիալի դերասանը հետեւյալն է ասել.“Ես եւ կինս մեր մանկության նկարներում շատ նման ենք միմյանց: Այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել քթիկի, բերանի, դիմագծերի պահով, բայց հոնքերն իմն են:)”:

Հայկն ու Անին ծնողներ են դարձել


Հայկը վստահեցրել է, որ կնոջը կօգնի երեխայի խնամքի հարցում.“Կարծում եմ` ծնողների համար դա գերագույն հաճույք է: Մեծ ուշադրություն եմ հատկացնելու ֆիզիկական դաստիարակությանը, որովհետեւ ուժեղ եւ կոփված երեխան ինքնավստահ ու կազմակերպված մարդ է դառնում”:

Նրա խոսքով` ամբողջ գիշեր ընկերների հետ նշել է Նարեկի ծնունդը.“Տղան բոլորովին այլ բերկրանք է: Ճիշտ է, կցանկանամ նաեւ աղջիկ ունենալ, բայց հոգու խորքում կափսոսամ, որ վերջում հանձնելու եմ ուրիշին:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Հայկին եւ Անիին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ երջանիկ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հայկ Պետրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW