×


Հայտնիները քեֆ են արել Անդոյի 35-ամյակին

Մարտի 8-ն Անդրանիկ Հարությունյանի ծննդյան օրն է: Կամերային թատրոնի դերասանը 35-ամյակի առթիվ մեծ խնջույք է կազմակերպել ռեստորաններից մեկում՝ հրավիրելով մտերիմներին եւ գործընկերներին: Հոբելյարը BRAVO.am-ին է տրամադրել տարեդարձի լուսանկարները եւ պատմել անակնկալների մասին:

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը


«Առհասարակ, չեմ սիրում ծննդյանս օրը, բայց այս տարի որոշեցի տոնել այն մարդկանց հետ, որոնց, կարելի է ասել, ամեն օր տեսնում եմ: Շատ լավ ժամանակ  անցկացրինք. հյուրերը ոչ միայն ինձ էին շնորհավորում, այլեւ ամեն 2-րդ կենացը նվիրված էր կանանց: Մինչեւ գիշերվա ժամը 3-ը քեֆ ենք արել, վերջում էլ լոլիկով ձվածեղ ենք կերել ու նոր միայն տուն գնացել:)»,-ասել է Անդոն:

Ռաֆայել Երանոսյանը եւ Անդրանիկ Հարությունյանը


Նա անդրադարձել է նաեւ հաճելի նվերներին.«Կնոջս` Մերիի մտահղացումն էր իմ պատկերով տորթը: Նրա անակնկալներից էր նաեւ իմ լուսանկարով պաստառը, իսկ ամենաանսպասելին այն էր, որ հաշիվն իմ փոխարեն մեկ ուրիշն է փակել: Հուսամ՝ մի օր կբացահայտեմ եւ փոխադարձ մի բան կանեմ: Իսկապես շատ շնորհակալ եմ»:

Ռիչարդ Մադլենյանը, Անդոն` կնոջ հետ եւ Գայանե Ասլամազյանը


Անդոյի հյուրերի թվում են եղել Արա Երնջակյանը, Լուսինե Երնջակյանը, Արշո Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Անի Լուպեն, Սենիկ Բարսեղյանը, Նոննա Գրիգորյանը, Արմեն Վարդանյանը, Ռիչարդ Մադլենյանը, Գայանե Ասլամազյանը, Գրիգոր Նազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Լիդուշիկը եւ այլք:

Դերասանը երազում է կրկին հայր դառնալ եւ տորթի մոմերը փչելիս հենց այդ ցանկությունն է մտապահել.«Իսկապես ուզում եմ ազգանունս շարունակող լինի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Beglarian Photography

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW