×


Հայտնիները քեֆ են արել Էֆոյի որդու 1-ամյակին

Դհոլահար Էֆոյի որդին դարձել է մեկ տարեկան, ինչի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում՝ հրավիրելով հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին: Երաժիշտ հայրիկը BRAVO.am-ին է տրամադրել օրվա լուսանկարներից ու պատմել, թե ինչ նվերներ է ստացել փոքրիկ Մարկը:

Էֆոյի որդու մեկամյակին


«Տղայիս առաջին տարեդարձը որոշեցինք նշանավորել մեծ խնջույքով: Մտածում էինք՝ գուցե բարձր երաժշտությամբ մարդաշատ վայրում այնքան էլ լավ չի զգա, բայց իրեն իսկական տղայի նման պահեց. բոլորի հետ երգում եւ պարում էր»,-մեզ հետ զրույցում պատմել է Էֆոն:

Երեկույթին ներկա են եղել Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Կամո Սեյրանյանը, Կարենը, Սեւակը, Էրիկը՝ նշանածի հետ, Սարո Թովմասյանը եւ հայտնի այլ դեմքեր.«Պատկերացնո՞ւմ եք՝ մի վայրում այդքան արվեստագետ հավաքվի, ու խնջույքը լավ չանցնի: Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որ այդ օրը կողքիս էին եւ իրենց կատարումներով ու շնորհավորանքներով ուրախացրին ներկաներին»:

Հայտնիները՝ Էֆոյի որդու մեկամյակին


Մարկի տորթի մոմերը փչելիս ծնողները նրա փոխարեն մի շարք երազանքներ են մտապահել.«Ծնողն ի՞նչ կցանկանա իր բալիկին, միայն լավն ու բարին: Իհարկե, որ առողջ լինի, ունենա անհոգ մանկություն, այս կյանքում իր տեղը գտնի ու պիտանի մարդ դառնա»:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Անդրադառնալով նվերներին՝ Էֆոն ասել է, որ Մարկը հիմնականում հագուստ եւ խաղալիք է ստացել: Ի դեպ, փոքրիկի մկրտության քավորն Արման Հովհաննիսյանն է, սակայն երգչի նվերը դհոլահարը չցանկացավ բարձրաձայնել՝ նշելով.«Մեր քավորն ինքն իրենով նվեր է: Մեզ մոտ միայն քավոր-սանիկ հարաբերություններ չեն, որդուս քավոր դառնալը մեր վաղեմի ընկերության շարունակությունն էր: Նա նաեւ մեր հարսանիքի քավորն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էֆոյի եւ հայտնիների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW