Հայ, ռուս եւ այլազգի հայտնի երգիչներ, դերասաններ, հումորիստներ եւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ օրերս Մոսկվայի Կրեմլի լեփ-լեցուն դահլիճում մասնակցել են ամենամյա «TASHI-SHOW»-ին, որի պաշտոնական ֆոտոշարքն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
«Tashi-SHow»-ին
Ամանորի թեմատիկայով համերգ-ներկայացման առանցքային կերպարն, ավանդույթի համաձայն, եղել է Աշոտ Ղազարյանը: Միջոցառումը վարել են Մերի Մակարյանը, Ելենա Վարդանյանը, Ալինա Մարտիրոսյանը, Աննա Դավթյանը, Թամարա Պետրոսյանը, Գայանե Ավետիսյանը եւ Լուիզա Ներսիսյանը:
Աշոտ Ղազարյանը
«TASHI-SHOW»-ի հատուկ հյուրն այս անգամ հայտնի շվեդ երգիչ Բոսսոնն էր: Երեկոյին հնչել են նաեւ «Euromusic Entertainment»-ի նախագիծ հանդիսացող զուգերգերը՝ Արամեի եւ Անժելիկա Ագուրբաշի, Անաստասիա Ստոցկայայի եւ Էդգարի, Քեւին ՄքՔոյի եւ Կարինա EVN-ի, Լիլիթ Կարապետյանի եւ Sekou-ի կատարմամբ:
Համերգին մասնակցել են Սոֆի Մխեյանը, Զարուհի Բաբայանը, Սոնան, Մհերը, Սիլվա Հակոբյանը, Մարտ Բաբայանը, Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը, Մարգարիտա Պոզոյանը, Գուրգեն Դաբաղյանը, Անդրանիկ Հարությունյանը, Լեւոն Հարությունյանը եւ ուրիշներ:
Անաստասիա Ստոցկայան եւ Էդգարը
«TASHI-SHOW»-ն իրականացրել է «Euromusic Entertainment» պրոդյուսերական կենտրոնը՝ ի դեմս գլխավոր պրոդյուսեր եւ նախագծի հեղինակ Տարոն Պողոսյանի:
BRAVO.am
Լուսանկարները՝ «Euromusic Entertainment»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: