Ծովափնյա Յուրմալա քաղաքում տարիներ շարունակ իրականացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա Սոչիում` օգոստոսի 25-ից 30-ը, իսկ մեր երկիրը կներկայացնի երգիչ, երգահան, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Գրիգոր Կյոկչյանը:
Գրիգոր Կյոկչյանը
27-ամյա երգիչը BRAVO.am-ին ասել է, որ մրցույթին իր մասնակցությունը բոլորովին պատահական է եղել. «Օրեր առաջ Ռուսաստան էի մեկնել «Մանկական Նոր ալիք 2015»-ի մեր ներկայացուցչի հետ, բայց տեղում որոշեցի իմ ուժերը փորձել մեծերի մրցույթում, ու փաստորեն հաջողությունը ժպտաց ինձ»:
Գրիգորը նախընտրական փուլի առաջին օրը` ապրիլի 19-ին, կատարել է Հոզիերի «Take Me to Church» երգը, իսկ երկրորդ օրը` «Բոնի Էմ» խմբի «Sunny»-ն: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրել է, որ Հայաստանից մասնակցության հայտեր շատ են եղել, բայց կիսաեզրափակչում հայտնվել է «Ռուասատանի ձայնը» նախագծից հայտնի Սամվել Վարդանյանի եւ Արծվիկ Հարությունյանի հետ.“Ինձ շատ հետաքրքիր էր մրցել նրանց հետ եւ անսպասելիորեն անցնել եզրափակիչ փուլ”:
Գրիգոր Կյոկչյանը
Հայաստանի ներկայացուցիչը, խոսելով այն ստեղծագործությունների մասին, որոնք կհնչեցնի մրցույթի շրջանակում, նշել է. «Ունեմ ընտրած եգեր, բայց դեռ վերջնական ընտրություն չեմ կատարել: Այս տարի մրցույթի ձեւաչափում փոփոխություններ կան, երբ ամեն բան հստակեցվի, ես էլ կորոշեմ` ինչ երգերով հանդես գալ»:
Երգչի խոսքով` «Նոր ալիք 2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ լինելն իր համար շատ պատասխանատու է. «Այժմ մտածում եմ միայն լավ ելույթի եւ մեր երկիրը լավ ներկայացնելու մասին»:
BRAVO.am
Լուսանկարները` Գրիգոր Կյոկչյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: