×


Հայտնի է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի դստեր անունը :)

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ հունիսի 15-ին Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, երեխայի հայրն էլ ռեալիթի-շոուների հայազգի աստղի ներկայիս սիրեցյալ Քանյե Ուեսթն է:

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը


Վերջին օրերին արտասահմանյան լրատվամիջոցները քննարկում էին Բեյոնսեի գրառումը Քիմ Քարդաշյանի մայրանալու առիթով: Հիշեցնենք, երգչուհու ամուսինը ռեփեր Քանյե Ուեսթի մտերիմ ընկերն է:

Իսկ երեկվանից խոսակցությունների կիզակետում նորածնի անունն է. ինչպես հայտնում են US Weekly-ն, Daily Mail-ը եւ այլ մի շարք կայքեր, աստղային զույգը դստերն անվանել է Նորթ, իսկ փաղաքշորեն կկոչեն Նորի:):

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Այն, որ Քանյեն եւ Քիմն իրենց առաջնեկին անվանելու են Նորթ, քննարկվում էր դեռ ամիսներ առաջ: Ըստ լուրերի` ծնողները նման որոշում են կայացրել, քանի որ կարծում են` այն համահունչ է աղջնակի ազգանվան հետ: Նորթ Ուեսթ թարգմանաբար նշանակում է հյուսիս-արեւմուտք:

Քիմ Քարդաշյանը


Ձեր կարծիքով` անվան ճի՞շտ ընտրություն են կատարել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը: Եթե ոչ, ի՞նչ անուն կառաջարկեիք:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW